Հավանաբար բարձր լարում է եղել, մալուխները վառվել են․ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչը՝ թունելի ծխի մասին
«Այստեղ հավանաբար մալուխների բարձր լարում է եղել և ջերմությունից վառվել են, ընթանում էին հետախուզական աշխատանքներ, ամբողջ տարածքը հոսանքազրկվել է, մոտ 30 հատ 6000 վոլտ լարման հոսանքներով մալուխներ են եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ և փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը՝ խոսելով Երևանի մանկական երկաթուղի տանող թունելի հրդեհի մասին:
Նա նաև տեղեկացրել է՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել ավելի քան երեք ժամ առաջ, իսկ հետախուզական աշխատանքի արդյունքում գտնվել է հրդեհի օջախը:
Հիշեցնենք,որ Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում հրդեհ է բռնկվել ինչի հետևանքով տարածքը լցվել էր ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Թունելում աշխատանքներ են իրականացվել ծուխը մարելու ուղղությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ տարածքը առանձնացված էր: