Մարսելոն կկարողանա վերադառնալ խաղադաշտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն սահմանված ժամանակից ավելի շուտ կկարողանա խաղադաշտ վերադառնալ: Նա Արքայական ակումբի հետ ուղևորվել է «Օսասունայի» հետ արտագնա հանդիպմանը, չնայած սպասվում էր, որ նա կկարողանա իր թիմին օգտակար լինել «Վալենսիայի» հետ խաղում: Սպասվում է, որ Ժոզե Մոուրինիոն խաղային որոշակի ժամանակ կտրամադրի Մարսելոյին: