Դատարան. Գերմանիան պետք է թարմացնի կլիմայի մասին օրենքը մինչեւ հաջորդ տարվա վերջ
Գերմանիան պետք է թարմացնի կլիմայի մասին օրենքը մինչեւ հաջորդ տարվա վերջ: Համապատասխան օրենքն ընդունել է Գերագույն դատարանը, հաղորդում է Reuters-ը:
Որոշումն ընդունվել է ՝ կապված Սոֆի Բաքսենի հայցի հետ, որը մտավախություն ունի, որ ծովի մակարդակի բարձրացումը կկլանի իր ֆերման՝թողնելով առանց ժառանգության:
«Մենք շատ գոհ ենք դատարանի որոշումից»,-ասել է նա:
Օրենքը Գերմանիային պարտավորեցնում է ապահովել, որպեսզի մինչեւ 2030 թվականը ածխաթթու գազի արտանետումները լինեն առնվազն 55 տոկոսից ցածր, քան 1990 թվականի, եւ որպեսզի մինչեւ 2050 թվականը արտանետումները գրեթե վերանան: