Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում պատերազմ է հայտարարել կոռուպցիային
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր հակակոռուպցիոն օրենք է ընդունել, որը Վատիկանի կարդինալներից եւ մենեջերներից պահանջում է պարբերաբար հայտարարել, որ նրանք ներդրումներ են կատարում միայն կաթոլիկ դոկտրինին համապատասխան հիմնադրամներում, եւ չեն գտնվում քրեական հետաքննման տակ եւ չեն թաքցնում փողերը , հաղորդում է AP-ը:
Նոր օրենքը Վատիկանի ցանկացած ծառայողի արգելում է նաեւ աշխատանքի հետ կապված ավելի քան 40 եվրոյի չափով նվերներ ստանալ:
Վատիկանի դատախազությունը գրեթե երկու տարի զբաղվում է անշարժ գույքի լոնդոնյան ձեռնարկություններում Վատիկանի ներդրումների հետ կապված կոռուպցիայի հետաքննությամբ:
Պոնտիֆիկոսը հրաման է արձակլե, ըստ որի՝ նոր աշխատակիցները պետք է հռչակագիր ստորագրեն, որը հաստատում է, որ նրանք երբեք չեն դատված չեն եղել հանցագործության համար կամ այժմ չեն գտնվում քննության տակ: