Ճապոնացին ծննդյանը հնարավորինս շատ նվերներ ստանալու համար միաժամանակ ռոմանտիկ հարաբերություններ է սկսել 35 տարբեր կանանց հետ
Ճապոնիայում ձերբակալվել է մի տղամարդ, որը շահույթ ստանալու նպատակով միաժամանակ 35 կնոջ հետ ռոմանտիկ հարաբերություններ է սկսել: «Սերիական ժամադրող» մականունով հայտնի ճապոնացին խոստովանել է, որ այս կերպ հույս է ունեցել ավելի շատ նվերներ ստանալ իր ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Daily Mail-ը:
39-ամյա Տակաշի Միգայավան, որն անօթևան է, Կանզայի փողոցներում ցնցուղագլխիկներ վաճառելիս հանդիպել է միայնակ աղջիկների: Նա հմայել է նրանց ու հայտնել իր լուրջ մտադրությունների մասին և նույնիսկ խոստացել է ամուսնանալ նրանց հետ:
Միևնույն ժամանակ, նա ընկերուհիներից ոմանց իր ծննդյան օրն է ասել: Հետաքրքիրն այն է, որ կանանցից մեկին նա ասել է, թե ծնվել է փետրվարին, մյուսին՝ հունիսին, իսկ երրորդին՝ ապրիլին, չնայած այն հանգամանքին, իրականում ծնվել է նոյեմբերի 13-ին:
Պարբերականի տեղեկություներով՝ տղամարդուն ընդհանուր առմամբ հաջողվել է մոտ 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվերներ ստանալ: Ավելի հաճախ, նրա «սիրելիները» իրեն գումար կամ հագուստ են նվիրել:
Բայց քանի որ ճապոնացու կողմից խաբված կանանց թիվն աստիճանաբար ավելացել է, նրանք շուտով սկսել են տեղեկանալ միմյանց գոյության մասին: Հետո նրանց մոտ «Զոհերի ասոցիացիա» կոչվող համայնք ստեղծելու գաղափար է ծնվել, որի նպատակն է եղել համախմբել խարդախի գործողությունների հետևանքով տուժած անձանց: 2020 թվականի փետրվարին նրանք հավաքական գրություն են ուղարկել ոստիկանություն և օգնություն խնդրել: Ավելի ուշ Տակաշի Միգայավան ձերբակալվել է և մեղադրվել խարդախության համար: