12-ամյա բրիտանացին երկարացնում է վարսերը, որպեսզի դրանցից կեղծամներ պատրաստվեն քաղցկեղով հիվանդ երեխաների համար
Մեծ Բրիտանիայում Բերթի Փիլինգթոն անունով 12-ամյա տղան երկարացրել է մազերը՝ ավելի ուշ դրանք հիվանդ երեխաների աջակցության հիմնադրամին նվիրաբերելու նպատակով, հայտնում է The Sun պարբերականը և հավելում, որ տղան ամբողջ կյանքի ընթացքում մազերը կտրել է ընդհամենը 1 անգամ։
Տղան իր մազերը նվիրել է Little Princess Trust կազմակերպության, որը կեղծամներ է պատրաստում քաղցկեղով հիվանդ երեխաների համար։
Հայտնի է, որ տղան վարսերը կտրելու է` դրանց երկարությունը թողներով մինչև ուսերը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Մեծ Բրիտանիայի արքայազն Ուլիամը կին՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իր վարսերը անանունության սկզբունքով նվիրաբերել էր բարեգործական հիմնադրամի։