Թուրքիայում նախկին պատգամավորին 5 տարի ազատազրկում է սպառնում 4 գիշեր խորհրդարանում մնալու համար
Թուրքիայում դատախազը 5 տարվա ազատազրկում է պահանջել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի համար այն բանից հետո, երբ պատգամավորը մանդատից զրկվելու դեմ բողոքի նպատակով խորհրդարանում նստացույց է արել, հայտնում ՝ Ahval թերթը։
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն մարտին պատգամավորական մանդատից զրկվելուց հետո 4 գիշեր մնացել է խորհրդարանում։ Նախկին օրենսդիրը պատգամավորական մանդատից զրկվել է ահաբեկչության քարոզչության մեղադրանքով դատարանի կողմից 2,5 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո։ Պատգամավորը մանդատից զրկվելուց հետո խորհրդարանում մնալու պատճառով մեղադրվել է ապօրինաբար պետական պաշտոն զբաղեցնելու և աշխատավայրի անձեռնմխելիությունը խախտելու համար։
55-ամյա նախկին օրենսդիրը, որը Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման խիստ քննադատ է, բերման է ենթարկվել ոստիկանության ուժերի կողմից։
Թերթը նշել է, որ վերջին տարիների ընթացքում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» բազմաթիվ անդամներ դատապարտվել են՝ կուսակցության դեմ ճնշման քաղաքականության շրջանակում, քանի որ կուսակցությունը մեղադրվում է Թուրքիայում արգելված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ կապի համար։