Դու հլը քո կեցվածքը փոխի, նոր Փաշինյանից հարց տուր. Կրկին միջադեպ Սասուն Միքայելյանի և լրագրողի միջև (Տեսանյութ)
Ո՞նց կարա բանակը քայլեր չանի վերականգնվելու համար, բայց ես չեմ եկել էստեղ Ադրբեջանին սվոդկա տամ, թե ինչ է անում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ պատերազմի առաջին օրից մինչեւ այսօր «Երկրապահը» սահմաններում է, եւ դա օգուտ է բանակին, որ ինչ-որ պրոբլեմներ բանակում կարգավորվեն:
Միքայելյանն անդրադարձավ նաև Սյունիքում բարձրացված դժգոհություններին՝ ասելով. «Այսօրվա մեր ներքաղաքական իրավիճակը պետք է թողնել և զբաղվել արտաքին քաղաքական մարտահրավերներով, որովհետեւ մենք հետագայում կարող ենք լուրջ պրոբլեմներ ունենալ:
Այսօր Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնի, մեզ դա ազդակ չի՞ տալիս, պիտի պառկենք, սպասենք՝ երբ ինչ կլինի»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը խոսում է կեցվածք փոխելու մասին, Միքայելյանը լրագրողին հորդորեց նախ սեփական կեցվածքը փոխել. «Դու հլը քո կեցվածքը փոխի, նոր Փաշինյանից հարց տուր»:
Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, Միքայելյանը նշեց, որ ճիշտ կլիներ, եթե սյունեցիները հավաքվեին ու իրենց հարցերը բարձրացնեին, ոչ թե անեին այն, ինչ արեցին՝ հայհոյանքներ, խուլիգանություն: