Converse-ը կսկսի կոշիկներ վաճառել խաղաղօվկիանոսյան «աղբի կղզում» «գտնվող» առցանց խանութից
Սպորտային կոշիկների արտադրությամբ զբաղվող Converse ընկերությունն առցանց խանութ է «բացել» Խաղաղ օվկիանոսում գտնվող «աղբի կղզում», որն ավելի քան 80 000 տոննա պլաստիկ է պարունակում, և որը չափերով ավելի մեծ է, քան Ֆրանսիան:
Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
Նշվում է՝ Renew Labs նախագծի մշակմամբ զբաղվում է Virtue գործակալությունը:
Առցանց խանութում ներկայացված են սպորտային կոշիկներ, որոնք համահունչ են կայուն զարգացման գաղափարներին: Դրանք կարելի է գնել Choose Your Own Donation (ընտրեք ձեր սեփական նվիրատվությունը-Խմբ.) համակարգի միջոցով՝ նվիրատվության համար: Converse-ը վաճառքից ստացված հասույթը կօգտագործի օվկիանոսից աղբը մաքրելու համար: Շարքի տեսականին կթարմացվի հունիսի 8-ին՝ Օվկիանոսների համաշխարհային օրը:
«Մենք ուզում ենք ամենասիրված սպորտային կոշիկները ներկայացնել էկոլոգիապես մաքուր տարբերակով, բայց գիտենք, որ միայնակ չենք կարող դա անել», - ասել է Converse-ի շուկայավարման հարցերով տնօրեն Միգել Քարիլլոն: