Առողջապահության նախարարությունը խախտել է COVID-19-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը. Հակահամաճարակային Ալյանս
Առողջապահության նախարարությունը խախտել է COVID-19-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հակահամաճարակային Ալյանս կազմակերպությունը:
«Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա.Ավանեսյանը ապրիլի 22-ին ստորագրել է հրաման, որով խմբագրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերը։
Ուշագրավ է, որ 4-րդ կետով որպես խումբ ներառված են 16-64 տարեկանքրոնիկհիվանդություններունեցողանձինք։
Փաստ է, որ ներկայումս Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ, այդ թվում Սպուտնիկ V և ԱստրաԶենեկայի կիրառման ուղեցույցներում սահմանվում է տվյալ պատվաստանյութի կիրառումը 18 տարեկանից սկսած։
Ավելին՝ պատվաստանյութերը հակացուցված են 0-ից 18 տարեկան երեխաներին։
Հարց 1. Ինչու՞ է առողջապահության նախարարությունը խախտել պատվաստման տարիքային շեմը։
Հարց 2. Ո՞վ է կրելու պատասխանատվություն 16-18 տարեկան երեխաների առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի համար», - գրում է Ալյանսը: