Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է զանգվածային ծեծկռտուքի 10 կասկածյալների
Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է 10 կասկածյալների, որոնք մասնակցել են զանգվածային ծեծկռտուքի, որի հետեւանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է AP-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ կռիվը տեղի է ունեցել փողի հետ կապված վեճի պատճառով: Դանակներով եւ փայտերով զինված 13 մարդ կռվել են ավելի քան 1360 ԱՄՆ դոլարի համար: Արդյունքում երեքը սպանվել են: Ոստիկանությունը հայտնել է, որ ծեծկռտուքի մասնակիցները ասիական ծագում են ունեցել:
Դուբայի ոստիկանությունը հազվադեպ է հանցագործությունների ընդհանուր վիճակագրություն տրամադրում, բայց նախկինում խոստովանել է նմանատիպ դեպքերը՝ ցածր եկամուտ ունեցող էմիգրանտների համայնքներում: