Մեծ Բրիտանիայում բժիշկն աշխատանքը կորցնելուց հետո 27 ամիս շարունակ աշխատավարձ է ստացել` կարծելով, թե դա «նվեր» է
Մեծ Բրիտանիայում մի բժիշկ աշխատանքը կորցնելուց հետո երկու տարի շարունակ սխալի հետևանքով աշխատավարձ է ստացել, հայտնում է Mirror պարբերականը և հավելում, որ բժիշկը կարծել է, թե դա նվեր է եղել Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության կողմից։
Բժիշկ Հայդար ալ Նագեյմը սխալմունքի մասին չի տեղեկացրել համապատասխան մարմիններին, ինչի արդյունքում 27 ամսվա ընթացքում մոտ 57 հազար դոլար է ստացել Լիվերպուլի թագավորական հիվանդանոցից և հետաքննքության արդյունքում տեղի ունեցած բացահայտումից հետո քննիչներին ասել, որ կասկածներ անգամ չի ունեցել գումարի` սխալմունքի արդյունք լինելու վերաբերյալ։ Հայտնի է դարձել, սակայն, որ այդ գումարից բացի բժիշկը ստացել է նաև Չեսթեր հիվանդանոցում կանչով աշխատող բժիշկների համար նախատեսված վարձավճարներից։
Դատական գործընթացի արդյունքում Նագեյմին զրկել են Մեծ Բրիտանիայի տարածքում բժշկությամբ զբաղվելու իրավունքից։