Հայտնի է` երբ զբոսաշրջիկները կկարողանան մուտք գործել Իսպանիա
Իսպանիան նպատակ ունի հունիսից վերաբացել սահմանները կորոնավիրուսային հավաստագրեր ունեցող զբոսաշրջիկների համար, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով զբոսաշրջության հարցերով Իսպանիայի քարտուղարին։
Ֆերնանդո Վալդեսը երեքշաբթի Մեքսիկայում կայացած Համաշխարհային ճանապարհորդության և զբոսաշրջության խորհրդի գագաթնաժողովի ընթացքում նշել է, որ նրանք, ովքեր կունենան կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր, կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթ կամ նոր առողջացած կլինեն վարակից, կկարողանան մուտք գործել Իսպանիա։
Իսպանիայում, որի ՀՆԱ-ի 12 տոկոսը կախված է զբոսաշրջությունից, սկսվել է կորոնավիրուսային համավարակի տարածման 4-րդ ալիքը։ Համավարակի տարածման սկզբից առայսօր Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3 496 143 և վարակի հետևանքով մահացության 77 855 դեպք։ Մինչ այս պահը պատվաստվել է Իսպանիայի 4 միլիոն 20 945 քաղաքացի։