«Չի բացառվում, որ Լինքոլնի հոգին է շրջում»․ Սպիտակ տանը հնչած տարօրինակ ձայնն ընդհատել է Ջեն Փսակիի ճեպազրույցը (տեսանյութ)
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հնչած տարօրինակ բարձր ձայնից հետո ընդհատել է իր ելույթը՝ կատակելով, որ Լինքոլնի (ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլն) ուրվականն է իրենց այցելել, գրում է Independent-ը։
Համացանցում հրապարակված կադրերում լսվում է տարօրինակ և բարձր ձայնը, որից, կարծես թե, հանկարծակիի գալով՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարն ընդհատել է խոսքը։
«Մի՛ վախեցեք։ Չի բացառվում, որ Լինքոլնի հոգին է շրջում»,- կատակել է նա՝ շարունակելով իր ելույթը։