Ջոն Քերին գիտնականներին կոչ է անում ղեկավարել կլիմայի փոփոխությունները ժխտելու դեմ պայքարը
Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին գիտնականներին կոչ է անում ղեկավարել կլիմայի փոփոխությունները ժխտելու դեմ պայքարը:
«Մենք պետք է ճշմարտության հիմք ստեղծեն, այլապես մենք չենք կարողանա ժողովրդավարության պայմաններում կոնսենսուսի հասնել: Կլիմայի փոփոխության ժխտումն ու որոշ կառավարությունների կողմից քաղաքական անտեսումը թանկ է նստում: Կարծում եմ՝ մենք պետք է հակահարված տանք, իսկ գիտնականները պետք է լինեն այդ պայքարի առաջին շարքերում»,-ասել է նա: