Ուկրաինացի պատգամավորն առաջարկել է հրթիռններն ուղղել դեպի ռուսական ատոմակայաններ
Գերագույն ռադայի պատգամավոր Ռոման Կոստենկոն առաջարկել է ուկրաինական հրթիռներն ուղղել ռուսական միջուկային օբյեկտների ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:
Պատգամավորը հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն ու խոշորագույն միջուկային ներուժը: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է ինչ-որ բան հակադրի:
«Այժմ մեզ պետք են առնվազն մինչև 1000 կմ հեռահարությամբ գործող հրթիռներ, որոնք պետք է ընդգրկված լինեն մեկ սպառազինման կազմում և սպառնան Մոսկվային կանխարգելման նպատակով»,- ասել է ուկրաինացի պատգամավորը:
Վերջինս Կիևին առաջարկել է այդ զենքն ուղղել Ռոսաստանի տարածքում առկա ատոմային էլեկտրակայանների ուղղությամբ: Նրա խոսքով՝ դա թույլ կտա հարևան երկրի հետ դիվանագիտություն վարել «հավասարը հիմունքներով»: