Հայտնի է` երբ Բելառուսում սահմանադրական հանրաքվե կանցկացվի
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն Բելառուսում նախատեսվում է անցկացնել 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին, դրա կազմակերպումն այս տարվա ամռան վերջին-աշնան սկզբին չի քննարկվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան:
«Հանրաքվեն տեղի կունենա նախագահի կողմից համաբելառուսական վեհաժողովում սահմանված ժամկետներում՝ հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին: Փաստորեն, եթե խոսենք հունվար ամսվա և տեղական ընտրությունների հետ համատեղելու մասին, ապա այլ օր, բացի ծայրահեղ ժամկետից, չկա, իսկ ծայրահեղ ժամկետը (ծայրահեղ հնարավոր կիրակի) հունվարի 16-ն է»,-ասել է Երմոշինան:
Մեկնաբանելով համացանցում հայտնված տեղեկությունները, թե իբր հանրաքվեն կարող է տեղի ունենալ այս տարվա ամռան վերջին կամ աշնան սկզբին, Կենտրոնական հանձնաժողովի ղեկավարը նշել է. «Այս մասին խոսք չկա»: