Իսրայելական էներգետիկ հսկան 1,1 մլրդ դոլար արժողությամբ գազի գործարք է ծրագրում ԱՄԷ-ից ընկերության հետ
Իսրայելի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը ծրագրում է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող օֆշորային գազի հանքավայրում իր մասնաբաժինը վաճառել 1,1 միլիարդ դոլարով, ինչը ամենամեծ գործարքն է անցյալ տարի երկու երկրների հարաբերությունների կարգավորումից հետո, հայտնում է AP-ը:
Իսրայելցի միլիարդատեր Իցխակ Չուվային պատկանող Delek Drilling ընկերությունը հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Mubadala Petroleum-ի հետ, որը Աբու Դաբիի կառավարությանը պատկանող կոնգլոմերատի մաս է կազմում:
Delek Drilling ընկերությունը պարտավորվում է «Թամար» գազի հանքավայրում իր 22% բաժնեմասը մինչեւ այս տարվա վերջը վաճառել, որպես 2015թ. գազային համաձայնագրի մի մաս, որն ուղղված է Իսրայելի գազի ոլորտում մրցակցության մեծացմանը, որը վերջին տարիներին աճել է խոշոր օֆշորային պահուստների բացման հետեւանքով։
2013 թվականին շահագործման հանձնված «Թամար» հանքավայրն ունի ավելի քան 300 միլիարդ խորանարդ մետր գազ: Chevron-ը եւ իսրայելա-ամերիկյան Isramco ընկերությունը տիրապետում են բաժնետոմսերի մոտ մեկ երրորդին, իսկ մնացած մասը պատկանում են ավելի փոքր ընկերությունների:
Անցյալ տարի Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պայմանավորվել էին կարգավորել հարաբերությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ գործարքի շրջանակներում: