Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ հենց դուրս եկավ Հայաստանից, իրեն դրսում գնդակահարելու են. Գևորգ Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանը մի խնդիր ունի՝ լպստելով իր առթոը պահել, որովհետեւ ինքը գիտի, որ հենց դուրս եկավ Հայաստանից, իրեն դրսում գնդակահարելու են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Հայաստանում իր լավագույն լուծումն է հենց հիմա գնա ասի՝ ժողովուրդ ջան, ինձ դատեք: Դա կլինի մեղմացուցիչ հանգամանք»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո կարող է լինել վարչապետի պաշտոնակատար, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Սահմանադրության 158-րդ հոդվածն ասում է, որ կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել: նա ելնում է նրանից, որ Սահմանադրության մեջ նշված է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Բայց մի շարք օրենքներում հստակ տարանջատված են վարչապետ, փոխվարչապետ եւ կառավարության անդամ հասկացությունները: Կարգավիճակի իմաստով նրանք ոչ մի ընդհանրություն չունեն, բայց սա ուզում է այսօր ուզում է սողոսկել կառավարության անդամի կարգավիճակի մեջ, որ կարողանա իիր վրա տարածել 158-րդ հոդվածը, որ կարող է պաշտոնավարել: Ես կոչ եմ անում գլխավոր դատախազին, որ եթե այս պահին Նիկոլ Փաշինյանը հանկարծ որեւէ գործողությամբ միջամտեց կառավարության գործունեությանը, եթե նա հինգշաբթի կառավարության նիստ վարեց, սա պետք է ընդունել որպես հիմք ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասի՝ իշխանության յուրացման հատկանիշներով քրգործ հարուցելու համար»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը: