Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կա 27 մեղադրյալ. կալանավորված անձ չկա
Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 27 մեղադրյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ այս պահին կալանավորված անձ չկա։
Նշենք, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Մեղրիի քաղաքապետը եւ փոխքաղաքապետը, Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխի նախկին գյուղապետը եւ այլ անձինք։