Խաղաղ օվկիանոսում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ Օվկիանոսում, Տոնգայի թագավորության մերձակայքում, 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պանգայ բնակավայրից 221 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ 289 կիլոմետր խորությամբ օջախով։
Ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել: