Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհին. քաղաքացիներին արգելել են բարձրանալ ու հարգանքի տուրք մատուցել, նրանք էլ դեն են նետել ծաղիկները և հեռացել
Ապրիլի 24-ի առավոտյան լարված իրավիճակ է եղել Ծիծառնակաբերդի ճանապարհին: Քաղաքացիները փորձել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, բայց առավոտյան ժամը 8-ից քաղաքացիների համար մուտքերը եղել են փակ՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել՝ պաշտոնական արարողակարգը սկսվելու է ժամը 9-ից:
Քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև հրմշտոց է եղել:
«Այսօր այդ օրը չէ, որ սահմանափակումներ դնեք մեր դիմաց, մենք առավոտյան եկել ենք՝ մեր հարգանքի տուրքը մատուցենք և գնանք մեր գործերին»,- ասաց քաղաքացին:
Քաղաքացիները դեն նետեցին ծաղիկները, որոնք պետք է խոնարհեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, և հեռացան՝ չսպասելով, որ ճանապարհը բացվի: