Instagram-ի աստղ դարձած կատուն սատկել է այգում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով
Պոնզու անվամբ կատուն, ով Instagram-ի աստղ էր դարձել, սատկել է այգում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կոնֆլիկտը տեղի է ունեցել կենդանու տիրոջ եւ ընտանիքի միջեւ, որը զբոսնում էր նրանց կողքին:
Ականատեսների խոսքով՝ 12 տարեկան տղան պատահաբար հարվածել է Պոնզուին, ինչը նրանց ցավ է պաճտառել: Կատվի տերը կարծում է, որ տղան դիտմամբ է դա արել:
Կատուն, որը հազվադեպ սրտային հիվանդություն ուներ, սատկել է տեղում:
«Մենք զգում ենք, որ մեզնից խլեցին նրան: Մենք կորցրեցինք մեր սիրած կատվին»,-ասվում է ինստագրամյան գրառման մեջ: