Թաիլանդում բուդդայական աղանդը 330 000 մոմ է վառել եւ համաշխարհային ռեկորդ սահմանել
Թաիլանդում բուդդայական աղանդի անդամները 330 000 մոմ են վառել՝ փորձելով Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկել աշխարհի քարտեզի ամենամեծ բոցավառ պատկերը եւ Բուդդայի կերպարը, հայտնում է AFP-ն:
Մոմերը տեղադրվել են աշխարհի քարտեզի եւ Բուդդայի կերպարի ձեւով` Բանգկոկից հյուսիս գտնվող նահանգի Դհամակայա աղանդի կենտրոնական սրբավայրի շուրջը:
Մոմերով գրված է եղել նաեւ․ «Մաքրել միտքը, մաքրել աշխարհը»: Կազմակերպիչները նշել են, որ նպատակն է «խրախուսել բոլոր ազգությունների, ռասայի եւ դավանանքի մարդկանց միավորվել երգի ու խմբային մեդիտացիայի միջոցառումներում՝ կիսելով սերն եւ բարությունը»:
Արարողությունը նվիրված է եղել Երկրի օրվան՝ համաշխարհային իրադարձություն, որի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկությունը: