Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքելիս ականի վրա կանգնելու և պայթելու հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի սահմանային գոտում:
Ապրիլի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ոտքի ստորին երրորդականի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 59-ամյա Նոդար Միրզոյանն է, ով նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում Կայանավան համայնքի վարչական տարածքի հանդամասում հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքելու ժամանակ ականի վրա կանգնելու եւ պայթելու հետեւանքով:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Իջեւանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջեւանի ռազմական ոստիկանություն: