Ջո Բայդենը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Ծրագրվում է քննարկել Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, ապագա ռազմական դաշինքը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում Բայդենին հնարավորություն կտրվի անձամբ վերականգնել հարաբերությունները Եվրոպայի եւ Կանադայի առաջնորդների հետ, որոնց հետ հարաբերությունները փոքր-ինչ վատթարացել էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դա եզակի հնարավորություն է՝ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ կապն ամրացնելու համար:
Նրա խոսքով՝ հանդիպումը նվիրված կլինի «այսօրվա եւ վաղվա» անվտանգության խնդիրներին, Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, ահաբեկչության սպառնալիքներին, կիբեռհարձակումներին, որ եւ կործանիչ տեխնոլոգիաներին, կլիմայի փոփոխությանը եւ այլն: