«Թթվածինը կվերջանա 72 ժամից». Բալիի ափերի մոտ անհետացած սուզանավը դեռևս չի հաջողվել գտնել
KRI Nanggala 402 սուզանավում, որն անհետացել էր Ինդոնեզիայի Բալի կղզու ափերի մոտ, 72 ժամ անց ամբողջովին կվերջանա թթվածինը:
Այս մասին հայտնում է Сhannelnewsasia-ն՝ վկայակոչելով Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ղեկավար Յուդո Մարգոնոյի խոսքերը:
Նրա խոսքով՝ սուզանավի թթվածինը բավարար կլինի մինչև շաբաթ առավոտ:
Նշվում է, որ սուզանավը կառուցվել է այնպես, որ կարողանա դիմակայել ջրի ճնշմանը առավելագույնը մոտ 250 մետր խորության վրա:
Նավում անձնակազմի 49 անդամ կա, այդ թվում՝ 1 հրամանատար և 3 սպառազինության մասնագետ:
Որոնողական գործողություններում ներգրավվել է 21 նավ, 5 ինքնաթիռ և 2 սուզանավ:
Հիշեցնենք, որ KRI Nanggala 402 սուզանավի հետ կապն ընդհատվել էր ապրիլի 21-ին, Բալի կղզու մոտակայքում վարժանքների ժամանակ սուզվելու թույլտվություն խնդրելուց մեկուկես ժամ անց: