«ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի իրական դաշնակից Անկարայի և մտացածին պատմության միջև». Էրդողանի վարչակազմից արձագանքել են Բայդենի` Ցեղասպանության ճանաչման հավանականությանը
Եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, լուրջ վտանգի տակ կդնի Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունների ապագան: Այս մասին Trend.az-ին ասել են Թուրքիայի նախագահականից:
Թուրքական վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի «իրական դաշնակցի`ի դեմս Թուրքիայի և մտացածին պատմության միջև»:
«Ճանաչելով մտացածին Հայերի ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն կկորցնի իր կարևոր դաշնակցին` ի դեմս Թուրքիայի: Սա նաև լուրջ վնաս կհասցնի երկու երկրի հարաբերություններին»,-ասել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից: