Գորիսի փոխքաղաքապետի պաշտպանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել՝ Մենուա Հովսեփյանին ապօրինի բերման ենթարկելու ու մարմնական վնասվածքներ պատճառելու մասին
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել:
Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:
Պաշտպանը հայտնել է, որ Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։