Pfizer-ը 2 երկրում հայտնաբերել է կորոնավիրուսի դեմ կեղծված պատվաստանյութեր
Ամերիկյան Pfizer ընկերությունը Մեքսիկայում և Լեհաստանում հայտնաբերել է իր ներկայացրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի կեղծված տարբերակները: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը, գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Մեքսիկայում Pfizer / BioNTech–ի դեղանյութի անվան տակ թողարկված կեղծ պատվաստանյութը կլինիկայում մոտ 80 մարդ է ստացել, որի մեկ դեղաչափի գինը կազմել է մոտ 1000 դոլար:
Հաղորդվում է, որ Մեքսիկայում հայտնաբերված սրվակների վրա կեղծ պիտակ է եղել:
Իր հերթին, Լեհաստանում կեղծ պատվաստանյութը, հավանաբար, իրականում կնճիռների դեմ դեղ է եղել: Լեհաստանի իշխանություններն ասել են, որ երկրի քաղաքացիները չեն հասցրել ստանալ կեղծ պատվաստանյութը:
Պարբերականը շեշտում է, որ սրվակները առգրավվել են Լեհաստանի և Մեքսիկայի իշխանությունների կողմից հետաքննությունների ընթացքում, որից հետո Pfizer- ը հաստատել է, որ դրանք կեղծ են: