Պուտինը հայտարարել Է, որ Դաշնային ժողովին ուղղված ուղերձը նվիրում Է ներքին հարցերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրապարակելով խորհրդարանին ուղղած ուղերձը, հայտարարել է այն ներքին հարցերին նվիրելու մտադրության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսօրվա ուղերձը գլխավորապես նվիրված կլինի մեր ներքին հարցերին»,- ասել է նա: Ռուսաստանի նախագահը Դաշնային ժողովին ուղղած ուղերձի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի սկիզբը բացարձակ անորոշության ժամանակ եղավ: Նա խոստովանել է, որ միշտ համոզված Է եղել համավարակի հարուցած փորձությունները հաջողությամբ հաղթահարելու հարցում:
Պետության ղեկավարը նշել է, որ միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք պայքարում էին կորոնավիրուսի տարածման դեմ, աշխատում էին արագ, որակով և խղճով: Նախագահի կարծիքով՝ կորոնավիրուսը վերջնականապես չի հաղթահարվել և մնում է ուղղակի սպառնալիք, բոլոր սահմաններն անհրաժեշտ է պահել վերահսկողության ներքո: Ընտանիքը, բարեկամությունը, փոխօգնությունն ու համախմբվածությունը Ռուսաստանում դուրս են եկել առաջին պլան, երկիրը միշտ կպաշտպանի այդ արժեքները, ասել է Պուտինը: Նա ռուսաստանցիներին կոչ է արել առավելագույնս պատասխանատվությամբ կատարելու բժիշկների հանձնարարականները COVID-19-ի դեմ պայքարի համար: Պուտինի խոսքով՝ COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ձևավորման խնդրի լուծումը կախված է քաղաքացիներից: