«Նիկոլ, դավաճան, հողատու» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացել է Սյունիքի մարզպետարանից (տեսանյութեր)
14։45
Նիկոլ Փաշինյանի աջակիցներին մոտեցավ զոհված զինծառայողներից մեկի մայրը, որը նշեց, որ Նիկոլը դավաճան է և Սյուինիքում տեղ չունի, սակայն նրան վիրավորեցին։
Նա նշեց, որ այստեղ է՝ թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը բարձրանա հուշարձանի մոտ։ «Ես վախեցող չեմ, եթե վախեցող լինեի, այստեղ չէի կանգնի»,–ասաց նա։
13։22
Մենք չենք ուզում դավաճանը գա զոհված ազատամարտիկների գերեզմանին, մեր խնդիրը դա է։ Այս մասին Կապանում ասացին քաղաքացիները, ովքեր փակել էին եղբայրական հուշարձան տանող ճանապարհը, ուր պատրաստվում էր գնալ Նիկոլ Փաշինյանը։
«Այդքան ոստիկան, եթե սահմանին լինեին կանգնած, հաստատ այդքան հող չէինք տա, բնականաբար, Ոստիկանությունն իր գործն է անում, բայց իր հետ եկածները շատ–շատ են»,–նշում էին նրանք։
«Կան մարդիկ, որոնք Նիկոլին սիրում են, ասենք ընտանիքում երեք տղա ունի երեքն էլ Ռուսաստանում են, իրա համար Նիկոլը շատ լավն է»,–ասաց մեկ այլ քաղաքացի։
Կապանցիները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Կապանից դուրս գա, ինքը իրենց պետք չէ։ «Գերեզմաններում ծաղիկ է դնում, կոկորդիլոսի նման լաց լինում, ո»ւմ է խաբում։ Մի կռված տղերք էլ մենք ենք, ոչ մեկ իրեն չի արդարացնում»,–ասաց մեկ այլ կապանցի։
«Քաջարանը մերժեց Փաշինյանին», վերջինս քաղաք չգնաց (տեսանյութ)
Հիշեցնենք, ավելի վաղ նշել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Մեղրի, այնտեղ քաղաքացիները դիմավորել են նրան հայհոյանքներով: