COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական. ԱՆ
Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի եւ տարիքի:
Ըստ այդմ, 2020 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչեւ դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչեւ ապրիլի 20-ը` 874:
COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:
Մինչեւ 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձանց շրջանում` 3034 դեպք ( 76%):