Հարավային ռազմական շրջանի ուժերի կատարելագործումը պայմանավորված է Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի գործողություններով. Շոյգու
ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական հնարավորությունները զարգացվում են Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի կարգավորմանը դիմակայելու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Անդրկովկասի և Մերձավոր արևելքի մի շարք երկրներում իրադրության ոչ կայուն վիճակ է նկատվում: Դաշինքի փորձերը հակազդելու իրավիճակի կարգավորմանը ստիպում են մեզ ռազմավարական զսպման համարժեք միջոցներ ընդունել և զարգացնել Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական հնարավորությունները», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի ՌԴ ՊՆ-ում կայացած նիստում ասել է Շոյգուն:
Մասնավորապես, նախարարի խոսքով՝ «մարտական կազմի կատարելագործման շրջանակներում անցյալ տարի 54 միջոցառում է տեղի ունեցել, որոնցից գլխավորը դարձել է ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիայի ձևավորումը»:
«Միևնույն ժամանակ ռազմական շրջանի հարստացման անդադար գործընթաց է տեղի ունենում: 2020 թվականին զորքերը ստացել են 3200 միավոր ժամանակակից սպառազինում և ռազմատեխնիկա, իսկ դրանց մասնաբաժինը զորամասերում կազմել է 70 տոկոս»,- ասել է Շոյգուն: