Պետդուման արգելել է քաղծառայողներին և զինվորականներին երկքաղաքացիություն ունենալ
Ռուսաստանի Դաշնության Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրենքների փաթեթ, որով արգելք է սահմանվում օտարերկրյա քաղաքացիության և կացության թույլտվության ունեցող պետական գործունեություն իրականացնող անձանց համար:
Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ նշելով, որ փաստաթղթերը պատրաստվել են նորացված Սահմանադրության դրույթների մշակման նպատակով:
Առաջին փաստաթղթով հստակեցվում են «որոշ օրենսդրական ակտերի դրույթներ, որոնք նախատեսում են սահմանափակումներ պետական և մունիցիպալ պաշտոնների, պետական և քաղաքային ծառայության և այլ պաշտոնների փոխարինման հետ կապված», - ասված է Պետդումայի կայքում:
Արգելքը, մասնավորապես, վերաբերում է քաղաքացիական ծառայողներին, զինվորականներին, դիվանագետներին, ինչպես նաև ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարին:
Երկրորդ օրենքը ենթադրում է փոփոխություններ կատարել ՌԴ աշխատանքային օրենսգրքում: Փաստաթուղթն արգելում է պետական անձնակազմին տրամադրել օտարերկրյա քաղաքացիություն կամ կացության թույլտվություն այլ երկրում, եթե նրանց աշխատանքի բերումով անհրաժեշտ է տիրապետել պետական գաղտնիքի:
Հիշեցնենք՝ ապրիլի սկզբին Պետդումայի պետական շինարարության և օրենսդրության հանձնաժողովն աջակցություն էր հայտնել օրենսդրական այն փոփոխությունը, որը բացառիկ դեպքերում երկրորդ քաղաքացիություն ունեցող քաղաքացիական ծառայողներին թույլ է տալիս շարունակել աշխատել իրենց պաշտոններում:
Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիությունը չի դադարեցվում պաշտոնատար անձի վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով, և պայմանով, որ նա չի տիրապետում պետական գաղտնիքների: Գործը բացառիկ ճանաչելու կարգը կորոշի ՌԴ նախագահը: