ՌԴ ԱԳՆ-ն 2 բուլղարացի դիվանագետի է արտաքսում. նրանք 72 ժամ ունեն երկիրը լքելու համար
Ռուսաստանն արտաքսում է երկու բուլղարացի դիվանագետի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ օտարերկրացի պաշտոնյաները 72 ժամ ունեն երկիրը լքելու համար:
ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ սա պատասխան է պաշտոնական Սոֆիայի՝ Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու` ոչնչով չհիմնավորված որոշմանը:
«Ապրիլի 20-ին Բուլղարիայի դեսպան Աթանուս Կրիստինը հրավիրվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն: Գերատեսչությունում նրան գրություն է հանձնվել, որի համաձայն՝ երկրում Բուլղարիայի դեսպանության հյուպատոսական ծառայության առաջին քարտուղար Ն. Պանայոտովը և դեսպանության առևտրատնտեսական հարցերի ծառայության առաջին քարտուղար Չ.Խրիստոզովան ՌԴ տարածքում ճանաչվել են «պերսոնա նոն գրատա»»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Բուլղարիայի գլխավոր դատախազությունը նախապես հայտարարել էր Մոսկվայի օգտին լրտեսության համար կասկածվող մի խումբ անձանց նկատմամբ նախաքննական վարույթ սկսելու մասին: Ենթադրվում է, որ երկու ռուսները զբաղվել են եղել «հետախուզական տվյալների չկանոնակարգված գործողություններով»:
Ռուսաստանի դեսպանատունը նախապես հույս էր հայտնել, որ Բուլղարիայում լրտեսության գործը կապաքաղաքականացվի և Մոսկվայի մասնակցության վերաբերյալ շահարկումներին վերջ կտրվեն: