Չադի նախագահը վերընտրվելուց 1 օր հետո զոհվել է ապստամբների դեմ ռազմական գործողությունների ընթացքում
6-րդ ժամկետով Չադի նախագահ վերընտրված Իդրիս Դեբին մահացել է առաջնագծում ստացած վիրավորումից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով զինվորականների հայտարարությանը:
Նշվում է, որ Դեբին ղեկավարում էր զինվորականներին երկրի հյուսիսում ապստամբների դեմ ռազմական գործողությունների ընթացքում:
«Հանրապետության նախագահ, պետության ղեկավար, զինված ուժերի գերագույն հրամանատար Իդրիս Դեբի Իտնոն վերջին շունչն է տվել՝ պաշտպանելով տարածքային ամբողջականությունը ռազմի դաշտում:
Խորը դառնությամբ մենք տեղեկացնում ենք Չադի ժողովրդին 2021 թ. ապրիլի 20-ին Չադի մարշալի մահվան մասին»,- տեղական հեռուստաընկերության եթերում ասել է բանակի ներկայացուցիչ, գեներալ Ազեմ Բերմանդոա Ագունան: