«Մենք որոշել ենք կառուցել «Հյուսիսային հոսք 2»-ը». Մերկել
Գերմանիան մտադիր է շարունակել առևտուրը Ռուսաստանի հետ, այդ կապակցությամբ որոշվել է աջակցել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ «Հյուսիսային հոսք 2»-ի հարցը վերաբերում է կոնֆլիկտին, որն ավելի մասշտաբային է և վերաբերում է այն հարցին, թե ինչքան ընդարձակ ենք ցանկանում առևտուր կատարել Ռուսաստանի հետ, մասնավորապես` էներգետիկայի ոլորտում: Գերմանիան որոշում է կայացրել կառուցել «Հյուսիսային հոսք 2»-ը»,-ասել է Մերկելը:
Նա ավելացրել է, որ Գերմանիան շարունակում է աջակցել Ուկրաինային ՝ որպես ռուսական գազի Եվրոպա հասցնելու տարանցիկ երկիր: