Լեռնագնաց Աղվան Չատինյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց
Երևանի ավագանու այսօրվա նիստում 40 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների համակցությամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց հայ լեռնագնաց Աղվան Չատինյանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Ջուլֆալակյանը ներկայացրեց առաջարկությունը՝ նշելով որ Աղվան Չատինյանը մեծ ավանդ ունի սպորտի բնագավառում.
«Ղեկավարվելով Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը Երևան քաղաքի ավագանին որոշում է հայ լեռնագնաց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանի 60 և ավելի տարիների մարզչամանկավարժական գործունեություն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի երկարամյա աշխատանքով լեռնագնացության գործում ունեցած ավանդի համար շնորհել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում»,- ներկայացրեց Ջուլֆալակյանը: