«Վիճակագրական Հաղորդակցության Վարչություն»․ Ինդոնեզիայում տղամարդը որդուն անվանակոչել է ի պատիվ իր աշխատավայրի
Ինդոնեզիայում Սլամետ Վահյուդի անունով տղամարդը որդուն անվանակոչել է «Վիճակագրական Հաղորդակցության Վարչություն»՝ ի պատիվ իր աշխատավայրի, հաղորդում է Mirror-ը։
Տղամարդու խոսքով՝ կնոջ հետ դեռևս հղիության ընթացքում պայմանավորվել է, որ եթե տղա ունենան, ինքն է որոշելու նորածնի անունը։
Ուստի, երբ դեկտեմբերին լույս աշխարհ է եկել զույգի որդին, հայրը նրան անվանակոչել է Dinas Komunikasi Informatika Statistik (Վիճակագրական Հաղորդակցության Վարչություն):
Հայրը տեղական լրատվամիջոցին պատմել է, որ իր կինը դեմ չէ երեխայի անվան ընտրությանը՝ նշելով, որ ընտանիքում մտադիր են երեխային կրճատ Դինկո անվանել։
Նշվում է, որ 38-ամյա տղամարդը պետական ծառայող է արդեն ավելի քան 10 տարի և իր խոսքով՝ շատ է սիրում իր աշխատանքը։