Ալյասկան կսկսի առաջարկել զբոսաշրջիկներին COVID-19-ի դեմ անվճար պատվաստում
Ալյասկան կսկսի առաջարկել COVID-19-ի դեմ պատվաստում ժամանող եւ նահանգից մեկնող զբոսաշրջիկներին, հաղորդում է ADN-ն:
«Մեզ համար հասանելի են պատվաստանյութերը, ուստի ինչու չկիրառել դրանք: Ահա ինչ ենք մենք ասում զբոսաշրջիկներին. եթե դուք ժամանեք Ալյասկա, իսկ դա հնարավոր է հունիսի 1-ից, դուք կստանաք անվճար պատվաստում»,-ասել է նա: «Պատվաստումները կառաջարկվեն Անքորիջի, Ջունոյի, Քեթչիքանի եւ Ֆերվենքսկի օդանավակայաններում»,-ասել է Ալյասկայի հանրային առողջապահության բաժնի տնօրեն Հայդի Հեդբերգը:
Նրա խոսքով՝ ապրիլի վերջում Անքորիջում հինգ օրվա ընթացքում տեղի կունենա անվճար պատվաստման «փափուկ մեկնարկ» հետաքրքրվածությունը գնահատելու համար:
Պատվաստման ծրագիրն Ալյասկայում զբոսաշրջության զարգացմանն ուղղված առավել լայն ջանքերի մաս է: