Ցուցարարների սպառնալիքների պատճառով Պետդեպը պնդում է, որ դեսպանատան աշխատակիցները Չադից վերադառնան հայրենիք
ԱՄՆ պետդեպարտամենտը որոշում է կայացրել հայրենիք վերադարձնել Չադում դեսպանատան աշխատակիցների մեծամասնությանը ցուցարարների հարձակման սպառնալիքի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պետդեպի տարածած փաստաթղթում նշվում է, որ հակակառավարական խմբավորումները Չադի հյուսիսից հասել են հարավ եւ, հնարավոր է, ուղեւորվում են դեպի Նջամեն: Հայրենիք կվերադառնա միայն «օժանդակող անձնակազմը», ինչպես նաեւ դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամները: Դեսպանատան հիմնական կազմին այդ որոշումը դեռեւս չի վերաբերում: