Երևան, 07.Մայիս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործ... Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ը... 18-54 տարեկան, խրոնիկ հիվանդություն չունեցող ... Իմ ու դատավոր ընկերներիս նկատմամբ եղել է որոշ... ԱՄՆ-ում 186 սմ երկարությամբ ահռելի թառափ են ո... Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է հակասիրիակա... Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնք... Ուկրաինայի ԱԳ նախարարը ՌԴ-ն անվանել է «քաղաքա... Բեռլինում ձյուն է տեղում Իտալիայում հայտնաբերվել է Հռոմի առաջին կայսեր... ՀՀ նախագահը հյուրընկալել է Հայրենական մեծ պատ... Ձեզ բացակա չենք դնի. Արարատի մարզի Գեղանիստի ... ԲԴԽ առաջնային առաքելություններից է դատավորներ... Մոլդովայի նախագահը պատվաստվել է AstraZeneca-ո... Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց զոհվա... Ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին... Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում (Լուսանկարներ ... «Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է». Ռումին... WhoScored․ Մխիթարյանը՝ Եվրոպա Լիգայի շաբաթվա ... Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը չանցկա... Սպարտակ Ղարաբաղցյան. Ամեն տարի այս օրը պատրաս... Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր ... «Ուփս». «Ա՜, չգիտեմ, Քոչարյանի դատն ա». ԱԺ-ու... 30-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում ... Միջնորդները փորձում են բալանսավորել Ադրբեջանի... «Թող ամերիկացիները նշանակեն արտահերթ ընտրությ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մ... Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հր... Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ սա միջամտու... Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում կորոնավի... Արմանի ազատությունը բոլորիս խնդիրն է. Լրագրող... ԱԺ-ն ընդունում է նոր Ընտրական օրեսնգիրքը. արտ... Ես միշտ եմ հերոս․ դպրոցում ով ուժեղ տղա էր, ա... Հրվ․ Աֆրիկայում հուղարկավորել են զուլուների թ... Մանկապարտեզներում կորոնավիրուսով պայմանավորվա... Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում առաջա... Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահ... «Ախ այս խենթ աշխարհը» շարքից. Կատու, որը մոդե... ԱՄՆ-ն Թուրքիայի պետական բանկի նախկին ղեկավարի... «Պուտինն իր երկիրը տանում է դեպի ռուսական և հ... ՌԴ-ում Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը մոտե... Իշխանությունը լծված է ՀՀ քանդման գործին, իսկ ... Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավ... ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ... 3,5 մլն դոլար. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ... Շուրջ 2,5 միլիարդ դոլար. Բեզոսը վաճառել է Ama... Ընթացակարգը պարզեցվել է. Նիդեռլանդներում մինչ... Ստաբուլում 8 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ առնչ... Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպ... Ծաղրում է Հայաստանին. Ալիևը հրամանագիր է ստոր... Գրեթե վստահ եմ, որ որոշ «խաղաղասերներ» իրենց ... Եթե որևէ մեկը պլաններ ունի ԱԺ ընտրությունների... Բաքվում շտապօգնության բժիշկները գործադուլ և բ... ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքերի անվտանգ դուրսբերում... Ռիո դե Ժանեյրոյում փոխհրաձգությունից հետո զոհ... Ազգային անվտանգության մարմինների պատմության մ... ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է 50 մլն դոլարի աջա... Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել... Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայ... «Շարունակում ենք կոչ անել ազատ արձակել բոլոր ... Մյանմարում հարձակվել են Չինաստան գնացող գազատ... «Միապետությունը և ընտանիքը նրա համար միշտ 1-ի... ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վե... ԱՄՆ-ում 68 տարվա ամուսնությունից հետո կինն ու... Մայիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Աբովյա... ԱՄՆ-ում 6-րդ դասարանցին կրակ է բացել դասընկեր... Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ Արսենալը հնա... BMW-ն «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել է վեր... Լուգանսկը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի ը... Հնարավոր աղտոտման պատճառով ԱՄՆ-ն կարող է դեն ... ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «Ast... Դա ջենտլմենական հարաբերություններին հակասում ... Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադր... ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր հնարավո... Լևոն Արոնյանը հանդես կգա դասախոսությամբ Խիստ քննադատության ֆոնին Ավստրալիան թույլ կտա... Մոտ 7 մլն մարդ. ըստ ամերիկացի գիտնականների` ա... ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դ... «Չարի վերջը» հեքիաթը և արդարադատությունը. Գևո... Չինաստանի գործարաններից մեկում պայթյուն է տեղ... Իսպանիայի գրադարանից գողացել են Գալիլեո Գալիլ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստ... ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից ակտիվ դիվանագիտական քայլերը ... Տեխասում վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկ... Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիակ... Ի՞նչ է իրենից ներկայացնում Ընտրական օրենսգրքի... Էրդողանը Ռամադան ամսվա ավանդական ընթրիք է անց... Բոլոր ուժերը, որոնք Նիկոլին դեմ են, կարող են ... Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դ... ՄԻՊ-ի աշխատանքը ձեր ձեռքբերումը չէ, դա միակ ո... Արարատ Աղաբեկյանին ՔԿ-ում խոշտանգելու դեպքի հ... «Դոնբասում ամենաիրական քաղաքացիական պատերազմ ... Մենք ելակով չենք զինել բանակը․ ԱԽ քարտուղար. ... Ձեր բերած ներկան Եռաբլուր քաղաքն է, որտեղ հազ... Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միա... ԱԺ նիստը (Տեսանյութ) Ամեն ինչի նկատմամբ անտարբեր․ Մակունցի և Սիմիդ... Այո, Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապա... Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում հայ...

Աշխարհը շատ մոտ է անմահության բանաձևը գտնելուն

Փորձենք մի պահ կտրվել հայաստանյան գաղջ իրականությունից եւ մի կարճ էքսկուրս անել՝ տեսնելու, թե ինչով է հիմնականում զբաղված քաղաքակիրթ աշխարհը, մինչ մենք փորձում ենք գտնել սերմացու գողացող մկներին, դավաճան-հողատուներին, ազգի փրկիչներին եւ ազգը կործանողներին։ Ինչպես արդեն ֆիքսեցին, վերջին 30 տարում մենք հիմնականում զբաղված ենք քաղաքակրթության համար երրորդական նշանակություն ունեցող գործընթացներով եւ, հավանաբար, անգամ չենք էլ պատկերացնում, թե որ ուղղություններով է առաջ շարժվում քաղաքակրթությունը, չնայած այն բանին, որ մի շարք գլոբալիստական պրոցեսների շնորհիվ երբեմն օգտվում ենք մարդկության ստեղծած բարիքներից՝ առանց այդ գործընթացների լիարժեք մասնակիցը լինելու։

Քանի որ Վազգեն Մանուկյանը բոլորիս առաջարկում էր իրեն մեկ տարով կարգել երկրի ղեկավար, իսկ այնուհետեւ խոստանում էր առհավետ հեռանալ քաղաքական դաշտից, փորձենք կենտրոնանալ հենց այս թեզի վրա եւ ձգտենք ապացուցել հավերժ հեղափոխականին, որ նրա առաջարկը եւս լուրջ հակասությունների մեջ է գտնվում ժամանակակից տենդենցների հետ, ահա թե ինչու։ Բանն այն է, որ 17-ի քաջ եւ փորձառու նավապետը, հավանաբար, համաձայնել էր այդ մեկ տարվան՝ ելնելով ներկայիս իրողություններից առ այն, որ 75 տարեկան մարդու համար միանգամայն բավարար է մեկ տարի շվեդական սեղանից օգտվելը եւ երկար սպասված թոշակին անցնելը՝ հաշվի առնելով առաջին հերթին տարիքը, իհարկե։

Նշեմ, որ ես ամենեւին էլ չեմ ձգտում երկիրը փրկելու նրա առաքելությունը նսեմացնել․ շվեդական սեղանից օգտվել ասելով, ճիշտ հակառակը՝ ես համոզված եմ, որ վարչապետի պաշտոնում հայտնվելով, նա անգամ մեկ տարվա ընթացքում կկարողանար մի քանի ռազմական պրովոկացիա իրականացնել, եւ չի բացառվում, որ կարողանար հասնել անգամ լիարժեք պատերազմի։ Բայց, այ, եթե մեր լեգենդար հեղափոխականը լավ հետեւեր հատկապես գիտական նորություններին, ապա անպայման կխուսափեր մեկ տարին շեշտելուց, քանի որ մարդկությունը շատ մեծ առաջընթացներ է գրանցել մի քանի կարեւորագույն ոլորտներում, որոնք ճանապարհ են բացում մարդ արարածի համար՝ հասնել հավերժական խնդրի լուծմանը՝գտնելով անմահության բանալին։ Այսօր աշխարհի հզորագույն կենսաբանական լաբորատորիաներում լավագույն գիտնականները զբաղված են մկների յուրահատուկ տեսակի խորը ուսումնասիրությամբ, որոնք, ինչպես վերջերս պարզվեց, ոչ միայն անմահ են համարվում, այլեւ երբեք չեն հիվանդանում, գրեթե ոչ մի ցավ չեն զգում եւ մինչեւ կես ժամ անգամ առանց թթվածնի մնալուց հետո, առանց որեւէ միջամտության, վերակենդանանում են։ Աֆրիկյան Քենիայում ապրող մերկ մկներին (Heterocephalus glaber) ուսումնասիրող հայտնի գիտնական Ռոշել Բաֆենշտայնը տարիներ առաջ Քենիայից Նահանգներ վերադառնալիս այդ հրաշք կրծողների մի ընտանիք վերցրեց իր հետ։

Մերկ մկներին իր լաբորատորիայում երկար տարիներ ուսումնասիրելով՝ տիկին Բաֆենշտայնը պարզեց, որ արդեն 25 տարի նրանց հետեւում, կերակրում եւ ուսումնասիրում է, եւ նրանք բոլորը զարմանալիորեն դեռ ողջ են, իսկ մկները սովորաբար առավելագույնն ապրում են 2-3 տարի։ Երբ տիկին Ռոշելը հրապարակեց այդ փոքրիկ հրաշքների այս ֆանտաստիկ յուրահատկության մասին եւս, արդեն ոչ մեկի մոտ կասկած անգամ չմնաց, որ անմահության բանալին թաքնված է հենց այս կաթնասունների մեջ, իսկ մկներից դեպի մարդ պրոյեկտելը մի շարք կենսաբանական պրոցեսների համար համարվում է շատ տրամաբանական, քանի որ մկների ու մարդկանց միջեւ նմանություններն այնքան շատ են, որ գիտական փորձերի մեծ մասը հենց մկների եւ առնետների վրա է կատարվում։ Եվ այսպես․ եթե այս հրաշք կենդանիներից պրոյեկտենք մարդու վրա, ստացվում է, որ նրանց կյանքի տեւողության 25 տարին ուղիղ համահունչ է մարդու 600- 700 տարվան։ Ներկայումս մոլեկուլյար կենսաբանությամբ զբաղվող գրեթե բոլոր խոշոր լաբորատորիաներում մանրակրկիտ ուսումնասիրում են այս հրաշք օրգանիզմի ամեն մի միկրոհատված, եւ արդեն իսկ կան արձանագրված լուրջ առաջընթացներ, եւ որ ամենակարեւորն է՝ այս գործընթացին մասնակցում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Երբեք հստակ չի կարելի կանխագուշակել, թե որ երկրի լաբորատորիայում կարձանագրվի հերթական բացահայտումը՝ Ճապոնիայո՞ւմ, թե՞ Բելգիայում, իսկ գուցե Դանիայում կամ Չինաստանում։

Միաժամանակ վստահ կարելի է ասել, թե որտեղ հաստատ չի արձանագրվի որեւէ արդյունք, թեկուզ հենց այն պատճառով, որ այդ երկրներն իրենք իրենց կտրել են քաղաքակիրթ աշխարհի գործընթացներից, եւ կարելի է ասել՝ արհամարհում են դրանք, ու, ցավոք սրտի, մեր երկիրը դրանց շարքում է։

Հիմա մեր ընթերցողը կմտածի՝ լավ, ասենք թե այդ ֆոկուսներն արվեցին, անմահության բանալին գտան ու սկսեցին մարդկանց վրա կիրառել, Վազգեն Մանուկյանի հետ դա ի՞նչ կապ ունի, չէ՞ որ նա արդեն 75 տարեկան է եւ ամեն դեպքում կմնա այդ տարիքում, չէ՞ որ նա չի երիտասարդանալու, անգամ եթե անմահանա։ Այ, այստեղ արդեն տեղափոխվում ենք նույն ոլորտի մեկ այլ սեկտոր, որտեղ աշխարհահռչակ Բելմոնտեին վերջերս հաջողվեց սենսացիոն փորձ իրականացնել, որի մասին հեղինակավոր գիտական պարբերականներից մեկում նրա հրապարակումը ցնցեց ողջ գիտական աշխարհը։ Որպեսզի ընթերցողին չձանձրացնենք գիտական անհետաքրքիր մանրամասներով եւ երկար ժամանակով չկտրենք միտինգային Հայաստանի անցուդարձից, կարճ նկարագրենք գիտնականի կատարած փորձը եւ դրա արդյունքները։ Եվ այսպես․ իսպանացի գիտնականը, որը, ի դեպ, լաբորատորիաներ ունի Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Չինաստանում, վերցրել է մի ծերացած մուկ, նրա ԴՆԹ-ի հետ կատարել որոշակի մանիպուլյացիաներ՝ Նոբելյան մրցանակակիր Սինյա Յամանակայի հայտնագործության կոնտեքստում, եւ ստացել է ցնցող արդյունք՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ծեր մուկը, բառիս բուն իմաստով, երիտասարդացել է եւ ուժերը լիարժեքորեն վերականգնել, ինչը տեսանելի է նկարներում անգամ անզեն աչքով, իսկ թե ինչ է եղել դրանից հետո այդ մկան հետ, թողնենք մի կողմ, դա այս պահին կարեւոր չէ։

Այս փորձը եւ դրա ֆանտաստիկ արդյունքը պարզապես ցնցել են ողջ գիտական աշխարհը, եւ ներկայումս բազմաթիվ գիտական կոլեկտիվներ տարբեր ուղղություններով փորձում են զարգացնել իսպանացի գիտնականի ստացած արդյունքը։ Ինչպես տեսնում ենք՝ մարդ արարածը շատ մոտեցել է իր ամենամեծ եւ երկար սպասված արդյունքին, երբ մարդու կյանքի տեւողությունը կարող է առնվազն տասնապատկվել։ Դա այնքան մոտ է, որ լրիվ թափով զուգահեռաբար ընթանում են էթիկական քննարկումներ եւ բանավեճեր, թե ինչպես է պետք վարվել սպասվող նոր հնարավորությունների հետ, եւ որ դեպքերում են դրանք կիրառելի։ Հասկանալի է, որ այդպիսի ահռելի նորամուծությունների արդյունքում ամեն-ամեն ինչ խախտվելու է մեր կյանքում, օրինակ՝ բռնապետերն այլեւս կարող են իշխել հավերժ։ Եվ հիմա լրջորեն ուսումնասիրվում է, թե բռնապետերի քանի տոկոսն է իշխանությունից հեռացվել արհեստական ճանապարհով, եւ պարզվում է, որ նրանց մի զգալի մասն իշխանությունից հեռացել է միայն բնական մահվան ճանապարհով, եւ դա լուրջ խնդիր է դառնում այս պարագայում։

Ամեն օր քաղաքակիրթ աշխարհը փորձում է գտնել այս կամ այն հարցի պատասխանը՝ միտված անգամ հեռավոր ապագային, իսկ մենք, փաստորեն, անգամ մի փրկիչ չենք կարողանում երկրով մեկ գտնել, անգամ չենք կարողանում հասկանալ, թե ինչից պետք է նա փրկի մեզ։ Գալով մեր թեմային՝ արձանագրենք․ փաստորեն, ստացվում է, որ եթե Վազգեն Մանուկյանն ի վերջո կարողանար իշխանությունը վերցնել եւ մեկ տարուց հեռանար, մոտ 10 կամ 15 տարի հետո նա կարող էր կանգնել այն փաստի առաջ, որ կա՛մ ստիպված էր լինելու իր խոսքը դրժել, ինչն արդեն մենք գիտենք, թե ինչի կարող է դա բերել Հայաստանում, կա՛մ ապագա մոտ 525 տարում պարզապես ոչնչով չզբաղվել, իսկ Վազգեն Մանուկյանը, որքանով ես եմ հասկանում, կարող է միմիայն քաղաքականությամբ զբաղվել, այն էլ հիմնականում՝ ընդդիմադիր դաշտում։

Լավ է, որ ժողովուրդն ընդդիմադիր գործչի սխալն ուղղեց՝ նրան այս անգամ իշխանության չբերելով։ Այժմ նա ոչ մի խոստումով պարտավորված չէ, եւ ես գրեթե համոզված եմ, որ հեռավոր 2415 թվականին, երբ մարդկության մեծ մասն արդեն տեղավորված կլինի տարբեր մոլորակներում, հայ ազգը դեռ կզգա Վազգեն Մանուկյան-վիշապաքաղ ընդդիմադիր գործչի կարիքը, ով կգա Բաղրամյան եւ նույն կրակոտ ճառերով Նիկոլից կպահանջի հրաժարական տալ կամ արժանահավատ կերպով բացատրել, թե ինչու է նա զորքերը հանել Արգավանդից, երբ դեռ կարելի էր լիարժեք դիմադրություն ցույց տալ անտառներից ու սարերից իջած եւ մեծ թափով դեպի Երեւան շարժվող գայլերի, արջերի եւ այլ սովահար կենդանիներից բաղկացած բազմահազարանոց զորքին։

Իհարկե, հասկանալի է, որ մեր այս վիճակն առաջացել է նաեւ մեր կամքից անկախ հանգամանքների բերումով, եւ բարդ է ինչ-որ զարգացման մասին մտածելը, երբ ստիպված ես անընդհատ պաշտպանվել եւ պատերազմել, բայց թույլ տվեք նկատել, որ այդ պաշտպանության արդյունավետությունը եւս ուղղակիորեն կապված է տեխնոլոգիական եւ գիտական առաջընթացի հետ, եւ համաձայնեք, որ նույն Սյունիքի համար շատ ավելի ապահով կլիներ, եթե, օրինակ, այնտեղ տեղակայված լիներ 15-20 լաբորատորիա, որոնք զբաղվելիս կլինեին, ասենք, բացառիկ, վտանգավոր վիրուսների ուսումնասիրությամբ։

Եվ այստեղ թերեւս ամենակարեւոր հարցն է առաջանում, թե ինչպես է հնարավոր, որ Հայաստանը կարողանա մասնակցել այդ գերժամանակակից գործընթացներին, եւ ինչով մենք կարող ենք գրավել աշխարհի գիգանտներին՝ գալ Հայաստան եւ մեզ մոտ լաբորատորիաներ բացել։ Շատ պարզ, հենց վերը նշված հեղինակավոր գիտնականի օրինակից պարզ երեւում է, որ նա միանգամից մի քանի երկրներում է աշխատում, եւ դա միմիայն պայմանավորված է նրանով, որ հաճախ շատ երկրների օրենսդրական նորմերը թույլ չեն տալիս լայնամասշտաբ փորձարկումներ եւ փորձեր իրականացնել, կամ հաճախ օրենքները թույլ չեն տալիս դրանք ավարտին հասցնել, անգամ եթե դրանք որեւէ վտանգ չեն պարունակում իրենց մեջ եւ առայժմ թույլատրված չեն շատ երկրներում՝ միմիայն էթիկական նկատառումներից ելնելով։ Շատ մեծ հաճույքով այդ բացից օգտվում են, օրինակ, Չինաստանը, Ճապոնիան եւ էլի մի շարք այլ երկրներ։ Մենք նույնպես կարող ենք այդ պարզունակ գործիքի միջոցով միանալ աշխարհի լավագույն ուղեղներին եւ նրանց հետ աշխատել՝ մեզ մոտ եւս գիտության ոլորտը լրջորեն զարգացնելով։ Եվ դրա համար մեզնից ընդամենը պահանջվում է օրենսդրական դաշտը լրիվ հարմարեցնել, համապատասխանեցնել այդ պրոցեսներին, ուրիշ ոչինչ։

Պողոս Պողոսյան

դիտվել է 994 անգամ
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործ... Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ը... 18-54 տարեկան, խրոնիկ հիվանդություն չունեցող ... Իմ ու դատավոր ընկերներիս նկատմամբ եղել է որոշ... ԱՄՆ-ում 186 սմ երկարությամբ ահռելի թառափ են ո... Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է հակասիրիակա... Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնք... Ուկրաինայի ԱԳ նախարարը ՌԴ-ն անվանել է «քաղաքա... Բեռլինում ձյուն է տեղում Իտալիայում հայտնաբերվել է Հռոմի առաջին կայսեր... ՀՀ նախագահը հյուրընկալել է Հայրենական մեծ պատ... Ձեզ բացակա չենք դնի. Արարատի մարզի Գեղանիստի ... ԲԴԽ առաջնային առաքելություններից է դատավորներ... Մոլդովայի նախագահը պատվաստվել է AstraZeneca-ո... Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց զոհվա... Ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին... Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում (Լուսանկարներ ... «Սև ծովը մասամբ ՆԱՏՕ-ի ներքին լիճն է». Ռումին... WhoScored․ Մխիթարյանը՝ Եվրոպա Լիգայի շաբաթվա ... Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը չանցկա... Սպարտակ Ղարաբաղցյան. Ամեն տարի այս օրը պատրաս... Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր ... «Ուփս». «Ա՜, չգիտեմ, Քոչարյանի դատն ա». ԱԺ-ու... 30-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում ... Միջնորդները փորձում են բալանսավորել Ադրբեջանի... «Թող ամերիկացիները նշանակեն արտահերթ ընտրությ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մ... Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հր... Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ սա միջամտու... Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում կորոնավի... Արմանի ազատությունը բոլորիս խնդիրն է. Լրագրող... ԱԺ-ն ընդունում է նոր Ընտրական օրեսնգիրքը. արտ... Ես միշտ եմ հերոս․ դպրոցում ով ուժեղ տղա էր, ա... Հրվ․ Աֆրիկայում հուղարկավորել են զուլուների թ... Մանկապարտեզներում կորոնավիրուսով պայմանավորվա... Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում առաջա... Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահ... «Ախ այս խենթ աշխարհը» շարքից. Կատու, որը մոդե... ԱՄՆ-ն Թուրքիայի պետական բանկի նախկին ղեկավարի... «Պուտինն իր երկիրը տանում է դեպի ռուսական և հ... ՌԴ-ում Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը մոտե... Իշխանությունը լծված է ՀՀ քանդման գործին, իսկ ... Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավ... ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ... 3,5 մլն դոլար. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ... Շուրջ 2,5 միլիարդ դոլար. Բեզոսը վաճառել է Ama... Ընթացակարգը պարզեցվել է. Նիդեռլանդներում մինչ... Ստաբուլում 8 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ առնչ... Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպ... Ծաղրում է Հայաստանին. Ալիևը հրամանագիր է ստոր... Գրեթե վստահ եմ, որ որոշ «խաղաղասերներ» իրենց ... Եթե որևէ մեկը պլաններ ունի ԱԺ ընտրությունների... Բաքվում շտապօգնության բժիշկները գործադուլ և բ... ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքերի անվտանգ դուրսբերում... Ռիո դե Ժանեյրոյում փոխհրաձգությունից հետո զոհ... Ազգային անվտանգության մարմինների պատմության մ... ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է 50 մլն դոլարի աջա... Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել... Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայ... «Շարունակում ենք կոչ անել ազատ արձակել բոլոր ... Մյանմարում հարձակվել են Չինաստան գնացող գազատ... «Միապետությունը և ընտանիքը նրա համար միշտ 1-ի... ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վե... ԱՄՆ-ում 68 տարվա ամուսնությունից հետո կինն ու... Մայիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Աբովյա... ԱՄՆ-ում 6-րդ դասարանցին կրակ է բացել դասընկեր... Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ Արսենալը հնա... BMW-ն «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել է վեր... Լուգանսկը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի ը... Հնարավոր աղտոտման պատճառով ԱՄՆ-ն կարող է դեն ... ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «Ast... Դա ջենտլմենական հարաբերություններին հակասում ... Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադր... ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր հնարավո... Լևոն Արոնյանը հանդես կգա դասախոսությամբ Խիստ քննադատության ֆոնին Ավստրալիան թույլ կտա... Մոտ 7 մլն մարդ. ըստ ամերիկացի գիտնականների` ա... ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դ... «Չարի վերջը» հեքիաթը և արդարադատությունը. Գևո... Չինաստանի գործարաններից մեկում պայթյուն է տեղ... Իսպանիայի գրադարանից գողացել են Գալիլեո Գալիլ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստ... ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից ակտիվ դիվանագիտական քայլերը ... Տեխասում վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկ... Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիակ... Ի՞նչ է իրենից ներկայացնում Ընտրական օրենսգրքի... Էրդողանը Ռամադան ամսվա ավանդական ընթրիք է անց... Բոլոր ուժերը, որոնք Նիկոլին դեմ են, կարող են ... Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դ... ՄԻՊ-ի աշխատանքը ձեր ձեռքբերումը չէ, դա միակ ո... Արարատ Աղաբեկյանին ՔԿ-ում խոշտանգելու դեպքի հ... «Դոնբասում ամենաիրական քաղաքացիական պատերազմ ... Մենք ելակով չենք զինել բանակը․ ԱԽ քարտուղար. ... Ձեր բերած ներկան Եռաբլուր քաղաքն է, որտեղ հազ... Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միա... ԱԺ նիստը (Տեսանյութ) Ամեն ինչի նկատմամբ անտարբեր․ Մակունցի և Սիմիդ... Այո, Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապա... Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում հայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan