Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար...

Ադրբեջանը տապալում է միջազգային սկզբունքները. ռազմական կոնֆլիկտը շարունակվում է. Արման Թաթոյան

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակը եւ պատերազմը՝ խախտումների բնույթներն ավելի շատ են, այդ պատճառով ստացվել են շուրջ 2 հազար էջանոց զեկույցներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով՝ հարցերն այնքան շատ են, որ առանձնացնելը պայմանական կլինի. «Այսօրվա մեր առաջնահերթ խնդիրն է՝ մեր երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Ցավոք սրտի, անհանդուրժողականության մակարդակը շատ մտահոգիչ աստիճանի է։ Վտանգավոր չափերի են հասնում ատելության, վիրավորանքի, բռնության կոչերի, արդարացնելու այդ հրապարակային գրառումները։ Այս ամենն էլ ավելի է խորացնում բեւեռացումը, ինչն անթույլատրելի է։ Քաղաքական համակարգը չպետք է ծառայի իշխանավեճի տարբեր թեմաների, այլ դրանց հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքների համակարգի հարցը։ Մեր առաջնահերթ խնդիրն է՝ զինված հարձակումների ավարտից հետո այս հետպատերազմական իրավիճակում ամրագրել այն խախտումները պրոֆեսիոնալ սկզբունքներով, մոտեցումներով, այն ընթացակարգերով, որոնք ուղղված են ադրբեջանական զինված ուժերի խախտումների վերլուծությանը»։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունները տանում են ֆաշիստական բնույթի ծայրահեղ ատելությամբ լցված քաղաքականություն, որն ամեն օր ստանում է ահագնացող դրսեւորումներ:

«Առաջնային խնդիր ունենք նաեւ սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված։ Պատերազմից հետո առկա իրավիճակը հանգեցրել է սահմանային մեր բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների, խոսքը գնում է սեփականության, այլ սոցիալ-տնտեսական իրավունքների եւ վտանգել է կենսական կարեւորության իրավունքներ»,- նշեց նա։

Նա ասաց, որ զեկույցը հրապարակված է, դրանով իրենք ապահովում են նաեւ լայն հրապարակայնություն, ինչպես նաեւ պարբերաբար հրապարակում են զեկույցից հատվածներ. «Այն ուղարկել ենք նաեւ Խորհրդարան, ՀԿ-ներին, գործադիր իշխանության մարմիններին։ Զեկույցն օբյեկտիվ է, դրանում ամրագրված է ինչպես դրական զարգացումները, այնպես էլ խնդիրները։ Զեկույցը նաեւ գնահատականներով ունի խստություն, դա անհրաժեշտ է՝ ելնելով կոնկրետ խնդրի բնույթից։ Ես չեմ շարժվում այն մտայնությամբ, թե ով ծանր կտանի ու ոնց կտանի։ Սկզբունքային մոտեցում է, ներկայացրել եմ բոլոր պահանջները, ներկայացված են բոլոր գնահատականները՝ առաջարկներով»։

Արման Թաթոյանը շեշտեց, որ տարեկան հաղորդման մեջ չկա որեւէ հարց, որը չունի կոնկրետ առաջարկ. «Յուրաքանչյուր խնդիր ունի կոնկրետ լուծման առաջարկ։ Մենք յուրաքանչյուր անգամ ամրագրել ենք դրական զարգացումներ։ Զեկույցում ունենք հարցեր, որոնք առնչվում են նոր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրներին, որոնք արձանագրվել են։ Երեկ հայտարարություն տարածեցինք, որ մանկապարտեզների ընդունելության հետ կապված խնդիրներ են եղել։ Հիվանդանոցներում բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրներ են եղել, անվճար դեղեր ստանալու արդյունավետության հետ կապված, արձանագրել ենք, որ չկա վստահություն պոլիկլինիկաների նկատմամբ։ Ունենք խնդիրներ ազատությունից զրկածների վայրերի հետ կապված։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել նաեւ երեխաների իրավունքներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին»։

Անդրադառնալով սահմանային խնդիրներին՝ պաշտպանը նշեց, որ սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ մեր բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվել.

«Սյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հայտնվելու պատճառով, ընդ որում նրանց՝ այդտեղ հայտնվելն ամբողջությամբ հակասում է մարդու իրավունքների սկզբունքներին եւ ապալեգիտիմ է, դրա արդյունքում կոպտորեն խախտված են ՀՀ քաղաքացիների, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, սեփականության, ձեռնարկատիրության գործունեության այլ իրավունքներ։ Լրջորեն վտանգված է կյանքի, առողջության, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի մի շարք իրավունքներ։ Այս պատճառներով եմ նաեւ նշում, որ պետք է ստեղծվի անվտանգության գոտի։ Ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողները իրենց ցուցանակներով, դրոշներով, ցանկացած ներկայությամբ այդտեղից պետք է հեռանան»։

Արման Թաթոյանի խոսքով՝ այդ տարածքները, որտեղ նրանք այսօր տեղակայված են, եւ որի պատճառով խոչընդոտներ են առաջացել ՀՀ քաղաքացիների համար, պետք է ազատ ու անվտանգ լինեն՝ սկսած արոտավայրերից. «Միջազգային կանոն է, որ սահմանի հետ կապված ցանկացած գործընթացի արդյունք չպետք է առաջացնի մարդու իրավունքների խախտումներ, իսկ այսօր դա այդպես է։ Այն, որ խախտումներ են առկա, ես ներկայացնում եմ նաեւ միջազգային կառույցներին, իսկ անվտանգության գոտու հետ կապված հիմա լրացուցիչ հայեցակարգի կարեւոր դետալներ ենք մշակում, որոնք նույնպես ներկայացնելու ենք միջազգային կառույցներին»։

Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունները հիմա փորձում են տպավորություն ստեղծել, թե իրավունքներ չեն խախտվել. «Դա իրականությանը որեւէ կերպ չի համապատասխանում։ Այնտեղ որեւէ իրավական հիմնավորում չկա իրենց՝ այնտեղ ներկայության համար։ Թվացյալ այն պնդումները, թե դա նրանց տարածքն է, ես դա ընդհանրապես չեմ ընդունում, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես երկու ինքնիշխան պետություններ՝ չի եղել դեմարկացիա. սա հայտարարել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, սահմանների անորոշության մասին հայտարարել է նաեւ ՀՀ նախագահը»։

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ Ադրբեջանն այդ հարցը ակնհայտորեն քաղաքականացնում եւ շահարկում է տարբեր հարթակներում. «Ադրբեջանի նպատակն է նաեւ օգտագործելով մեր հայրենակիցների՝ գերի լինելու փաստը եւ այստեղ լարված պահել մթնոլորտը։ Նրանք հասկանում են, որ դա այստեղ էլ է շահարկումների հանգեցնում, հոգեկան տառապանքներ է պատճառում նրանց ընտանիքներին։ Իրավունք չունի երկիրը նման կերպ վարվել, ռազմական գործողությունների դադարից հետո պետք է անմիջապես վերադարձնեին գերիներին՝ առանց որեւէ նախապայմանի։ Ադրբեջանի իշխանությունները տապալում են միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները, եթե միջազգային կառույցները չեն արձագանքելու դա նշանակում է, որ խրախուսում են դա և վտանգավոր նախադեպ է ստեղծվում։ Ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, ինչպես եղել է նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ հետո»։

Նա նշեց, որ այստեղ պետք է լայնածավալ միջազգային կառույցներով աշխատանք տանել. «Ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է՝ իրավական ատյանները հնարավորինս հեռու պահել այս հարցից, որովհետեւ սրա քաղաքականացումը ձեռնտու է։ Մենք պետք է միջազգային ճնշումներով թույլ չտանք դա անել»։

դիտվել է 133 անգամ
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan