Երևան, 17.Մայիս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Իսլամական համագործակցության կազմակերպությունը... Իրանում կոչ են արել որակել Իսրայելի գործողութ... Եղիսաբեթ II-ին «դավաճանելուց» հետո արքայազն Հ... Դելիում կարանտինը երկարաձգվել է չորրորդ անգամ Նյու Յորքում հրաձգության հետևանքով վիրավորվել... «Կարծես, թե ամեն ինչ լուրջ է»․ Տիմատիի զգացմո... Ռուս զինվորականները հաղորդել են Սև ծովում Մեծ... Անկարան պնդում է ստեղծել Պաղեստինի քաղաքացինե... Ռուսաստանում մտադիր են ստուգել եւ, հնարավոր է... Հայտնի դերասանուհի Ելենա Պրոկլովայի սկանդալայ... Պայմանավորվել են համատեղ պոստեր դնել, թուրքեր... Ռաուլը՝ «Ռեալը» գլխավորելու հավանականության մ... Ռաիսա Ռյազանովան հրապարակավ նվաստացրել է Քսեն... «Մանախը»` Արթուր Այվազյանը, ազատ է արձակվել դ... Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ... Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի ... ԱՄՆ-ն և Դանիան մտահոգված են Արկտիկայում Ռուսա... ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղ... «Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 ... Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով (Տ... Հայ ազգային Կոնգրեսի վարչության նորընտիր կազմ... Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտա... Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են իրա... Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ի... Իվան Ուրգանտն առաջին անգամ կնոջ հետ լուսանկար... Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտ... Տեղի կունենա ԵՄ Խորհրդի արտահերթ նիստ պաղեստի... Պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող... Բաքուն շարունակում է հայաֆոբ «բեսպրեդելը». Սկ... Շտուտգարտում տեղի են ունեցել բախումներ պաղեստ... «Պարծենում եմ լեռների մոտ». Youtube-յան շոուի... Ավելի քան 30 լրագրող է բերման ենթարկվել կամ դ... Այս պահին 4 խաղացող է կարող ԱԺ մտնել. քաղաքագ... Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ա... Լևոն Տեր Պետրոսյանը բացատրել է, թե ինչու է դի... Քեյթ Միդլթոնի 7 հագուստ, որով նա կրկնել է Լեդ... Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականութ... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Մինեսոտայում գնացքի վթարի ժամանակ տեղի է ունե... ԱՄՆ-ն հատկացրել է 2 միլիարդ դոլար մանկահասակ ... Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ պայքարում պաղ... Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությո... Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետ... Ջեյ Լոյին վերադարձնելու փորձ․ համացանցում քնն... Իշխանություններին հորդորում ենք լրջանալ․ Գորի... Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռ... Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բ... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները կմասնա... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... «Սխալ մեքենա էի նստել». Լոլիտան պատմել է վերա... Ամասիայում եկեղեցի կկառուցվի Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանա... Բայդենն անցկացրել է բանակցություններ Նեթանյահ... Մյանմայի արևմուտքում քաղաքը շրջափակվել է պուտ... Ֆոնսեկա. Ռոման թույլ չտվեց Լացիոյին խաղալ այն... Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ո... Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի անդամ... Ադրբեջանը սկսել է մասշտաբային զորավարժություն... Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախ... Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազա... Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման... ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտ... Մայիսի 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում... Ձեզ բացակա չենք դնի. Ձորակապի դպրոցի մուտքի մ... Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը կգլխ... Հայաստանի թիմի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը՝ ըմբշամ... «Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյ... Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականությու... Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վար... Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ կքննարկի իսրայե... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... «Երկուշաբթի դուք կրկին կգնաք աշխատանքի՝ թարմ ... Ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյա... «Աթլետիկ» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսու... Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահի... Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացն... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Ամուսնալուծությունից հետո Մելինդա Գեյթսը երեք... Վերջին օրերին ադրբեջանցիների գործողություններ... Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել ... ԱՄՆ-ը Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգու... Հովհաննես Համբարձումյանը՝ Կիպրոսի գավաթակիր (... Հանրապետությունում քովիդ կենտրոններն աստիճանա... Իրանի արտգործնախարարը չեղարկել է Ավստրիա այցը... Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկ... Մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և շարժական կ... Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ. 1Lurer.am Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է ն... Ադրբեջանի ներխուժումը Հայաստան պետք է դատապար... Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տա... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ոտնահարումը վտ... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Սյունիքի իրադարձությունները պրովոկացիա են մեր... Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-... «Զվարթնոցում» ժամանակավոր ցուցադրություն կբաց... Ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ... Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր ... Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, առողջ...

Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել. Կարեն Դեմիրճյանն ապրիլի 17-ին կդառնար 89 տարեկան. Հայտնիների հուշերն ու բնութագրումները նրա մասին (Տեսանյութեր և լուսանկարներ)

«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել...»,- Կարեն Դեմիրճյան:

Երեկ՝ ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Հայրենանվեր պետական գործիչն այսօր կդառնար 89 տարեկան:

«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու... Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել - իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում...»,- Հայաստանի Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին այդպես է բնութագրել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թ. ապրիլի 17-ին Երևանում: 1954 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:

Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքում նկարագրված է բացառիկ մարդու՝ Կարեն Սերոբիչի լույս աշխարհ գալը․

«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։

1954-58 թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958 թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61 թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: 1962-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն: 1966 թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971 թ.` 2-րդ քարտուղար, 1972 թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար:

1974 թ. նոյեմբերից մինչև 1988 թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար՝ ղեկավարելով Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը: 1991-99 թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999 թ. Վազգեն Սարգսյանի հետ կազմել է «Միասնություն» դաշինքը, որը խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեց՝ ստանալով 41.69 տոկոս քվե:

1999 թ. մայիսի ԱԺ ընտրությամբ ձևավորված նոր խորհրդարանում Դեմիրճյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: 1998-ին Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:

Կարեն Դեմիրճյանը սպանվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում ահաբեկչության ժամանակ: Դեմիրճյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ հետմահու նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում:

* Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ Կարեն Դեմիրճյանի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:

* 1975 թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:

* Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1978 թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:
1980 թ. կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:

* 1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.:

Վրացի քաղաքական և պետական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կարեն Դեմիրճյանի մասին գրել է.

«Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժողովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել...»:

Ազգային ժողովի Ֆեյսբուքի էջում հրապարակվել են լուսանկարներ:

դիտվել է 343 անգամ
Իսլամական համագործակցության կազմակերպությունը... Իրանում կոչ են արել որակել Իսրայելի գործողութ... Եղիսաբեթ II-ին «դավաճանելուց» հետո արքայազն Հ... Դելիում կարանտինը երկարաձգվել է չորրորդ անգամ Նյու Յորքում հրաձգության հետևանքով վիրավորվել... «Կարծես, թե ամեն ինչ լուրջ է»․ Տիմատիի զգացմո... Ռուս զինվորականները հաղորդել են Սև ծովում Մեծ... Անկարան պնդում է ստեղծել Պաղեստինի քաղաքացինե... Ռուսաստանում մտադիր են ստուգել եւ, հնարավոր է... Հայտնի դերասանուհի Ելենա Պրոկլովայի սկանդալայ... Պայմանավորվել են համատեղ պոստեր դնել, թուրքեր... Ռաուլը՝ «Ռեալը» գլխավորելու հավանականության մ... Ռաիսա Ռյազանովան հրապարակավ նվաստացրել է Քսեն... «Մանախը»` Արթուր Այվազյանը, ազատ է արձակվել դ... Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ... Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի ... ԱՄՆ-ն և Դանիան մտահոգված են Արկտիկայում Ռուսա... ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղ... «Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 ... Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով (Տ... Հայ ազգային Կոնգրեսի վարչության նորընտիր կազմ... Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտա... Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են իրա... Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ի... Իվան Ուրգանտն առաջին անգամ կնոջ հետ լուսանկար... Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտ... Տեղի կունենա ԵՄ Խորհրդի արտահերթ նիստ պաղեստի... Պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող... Բաքուն շարունակում է հայաֆոբ «բեսպրեդելը». Սկ... Շտուտգարտում տեղի են ունեցել բախումներ պաղեստ... «Պարծենում եմ լեռների մոտ». Youtube-յան շոուի... Ավելի քան 30 լրագրող է բերման ենթարկվել կամ դ... Այս պահին 4 խաղացող է կարող ԱԺ մտնել. քաղաքագ... Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ա... Լևոն Տեր Պետրոսյանը բացատրել է, թե ինչու է դի... Քեյթ Միդլթոնի 7 հագուստ, որով նա կրկնել է Լեդ... Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականութ... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Մինեսոտայում գնացքի վթարի ժամանակ տեղի է ունե... ԱՄՆ-ն հատկացրել է 2 միլիարդ դոլար մանկահասակ ... Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ պայքարում պաղ... Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությո... Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետ... Ջեյ Լոյին վերադարձնելու փորձ․ համացանցում քնն... Իշխանություններին հորդորում ենք լրջանալ․ Գորի... Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռ... Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բ... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները կմասնա... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... «Սխալ մեքենա էի նստել». Լոլիտան պատմել է վերա... Ամասիայում եկեղեցի կկառուցվի Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանա... Բայդենն անցկացրել է բանակցություններ Նեթանյահ... Մյանմայի արևմուտքում քաղաքը շրջափակվել է պուտ... Ֆոնսեկա. Ռոման թույլ չտվեց Լացիոյին խաղալ այն... Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ո... Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի անդամ... Ադրբեջանը սկսել է մասշտաբային զորավարժություն... Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախ... Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազա... Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման... ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտ... Մայիսի 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում... Ձեզ բացակա չենք դնի. Ձորակապի դպրոցի մուտքի մ... Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը կգլխ... Հայաստանի թիմի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը՝ ըմբշամ... «Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյ... Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականությու... Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վար... Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ կքննարկի իսրայե... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... «Երկուշաբթի դուք կրկին կգնաք աշխատանքի՝ թարմ ... Ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյա... «Աթլետիկ» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսու... Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահի... Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացն... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Ամուսնալուծությունից հետո Մելինդա Գեյթսը երեք... Վերջին օրերին ադրբեջանցիների գործողություններ... Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել ... ԱՄՆ-ը Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգու... Հովհաննես Համբարձումյանը՝ Կիպրոսի գավաթակիր (... Հանրապետությունում քովիդ կենտրոններն աստիճանա... Իրանի արտգործնախարարը չեղարկել է Ավստրիա այցը... Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկ... Մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և շարժական կ... Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ. 1Lurer.am Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է ն... Ադրբեջանի ներխուժումը Հայաստան պետք է դատապար... Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տա... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ոտնահարումը վտ... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Սյունիքի իրադարձությունները պրովոկացիա են մեր... Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-... «Զվարթնոցում» ժամանակավոր ցուցադրություն կբաց... Ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ... Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր ... Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, առողջ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan