Երևան, 17.Մայիս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Իրանում կոչ են արել որակել Իսրայելի գործողութ... Եղիսաբեթ II-ին «դավաճանելուց» հետո արքայազն Հ... Դելիում կարանտինը երկարաձգվել է չորրորդ անգամ Նյու Յորքում հրաձգության հետևանքով վիրավորվել... «Կարծես, թե ամեն ինչ լուրջ է»․ Տիմատիի զգացմո... Ռուս զինվորականները հաղորդել են Սև ծովում Մեծ... Անկարան պնդում է ստեղծել Պաղեստինի քաղաքացինե... Ռուսաստանում մտադիր են ստուգել եւ, հնարավոր է... Հայտնի դերասանուհի Ելենա Պրոկլովայի սկանդալայ... Պայմանավորվել են համատեղ պոստեր դնել, թուրքեր... Ռաուլը՝ «Ռեալը» գլխավորելու հավանականության մ... Ռաիսա Ռյազանովան հրապարակավ նվաստացրել է Քսեն... «Մանախը»` Արթուր Այվազյանը, ազատ է արձակվել դ... Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ... Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի ... ԱՄՆ-ն և Դանիան մտահոգված են Արկտիկայում Ռուսա... ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղ... «Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 ... Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով (Տ... Հայ ազգային Կոնգրեսի վարչության նորընտիր կազմ... Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտա... Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են իրա... Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ի... Իվան Ուրգանտն առաջին անգամ կնոջ հետ լուսանկար... Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտ... Տեղի կունենա ԵՄ Խորհրդի արտահերթ նիստ պաղեստի... Պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող... Բաքուն շարունակում է հայաֆոբ «բեսպրեդելը». Սկ... Շտուտգարտում տեղի են ունեցել բախումներ պաղեստ... «Պարծենում եմ լեռների մոտ». Youtube-յան շոուի... Ավելի քան 30 լրագրող է բերման ենթարկվել կամ դ... Այս պահին 4 խաղացող է կարող ԱԺ մտնել. քաղաքագ... Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ա... Լևոն Տեր Պետրոսյանը բացատրել է, թե ինչու է դի... Քեյթ Միդլթոնի 7 հագուստ, որով նա կրկնել է Լեդ... Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականութ... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Մինեսոտայում գնացքի վթարի ժամանակ տեղի է ունե... ԱՄՆ-ն հատկացրել է 2 միլիարդ դոլար մանկահասակ ... Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ պայքարում պաղ... Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությո... Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետ... Ջեյ Լոյին վերադարձնելու փորձ․ համացանցում քնն... Իշխանություններին հորդորում ենք լրջանալ․ Գորի... Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռ... Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բ... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները կմասնա... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... «Սխալ մեքենա էի նստել». Լոլիտան պատմել է վերա... Ամասիայում եկեղեցի կկառուցվի Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանա... Բայդենն անցկացրել է բանակցություններ Նեթանյահ... Մյանմայի արևմուտքում քաղաքը շրջափակվել է պուտ... Ֆոնսեկա. Ռոման թույլ չտվեց Լացիոյին խաղալ այն... Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ո... Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի անդամ... Ադրբեջանը սկսել է մասշտաբային զորավարժություն... Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախ... Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազա... Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման... ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտ... Մայիսի 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում... Ձեզ բացակա չենք դնի. Ձորակապի դպրոցի մուտքի մ... Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը կգլխ... Հայաստանի թիմի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը՝ ըմբշամ... «Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյ... Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականությու... Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վար... Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ կքննարկի իսրայե... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... «Երկուշաբթի դուք կրկին կգնաք աշխատանքի՝ թարմ ... Ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյա... «Աթլետիկ» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսու... Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահի... Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացն... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Ամուսնալուծությունից հետո Մելինդա Գեյթսը երեք... Վերջին օրերին ադրբեջանցիների գործողություններ... Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել ... ԱՄՆ-ը Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգու... Հովհաննես Համբարձումյանը՝ Կիպրոսի գավաթակիր (... Հանրապետությունում քովիդ կենտրոններն աստիճանա... Իրանի արտգործնախարարը չեղարկել է Ավստրիա այցը... Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկ... Մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և շարժական կ... Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ. 1Lurer.am Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է ն... Ադրբեջանի ներխուժումը Հայաստան պետք է դատապար... Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տա... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ոտնահարումը վտ... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Սյունիքի իրադարձությունները պրովոկացիա են մեր... Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-... «Զվարթնոցում» ժամանակավոր ցուցադրություն կբաց... Ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ... Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր ... Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, առողջ... Արին բնակավայրում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատ...

«Ավրորա» նախաձեռնության և այլ պաշտոնյաների հայտարարությունները Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ (Լուսանկարներ)

87 տարեկան հասակում մահացել է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հիմնադրամից հայտնում են, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց ստամոքսի ցավի պատճառով:

Վարդան Գրեգորյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, նախկինում եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր է, գիտնական ու բարերար:

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան իր ցավակցությունն է հայտնում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ:

«Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, Սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում:

Անկեղծ ցավակցություններս եմ հղում Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և կիսում նրանց ծանր վիշտը», - նշել է ՀՀ նախագահը:

«Ավրորա» նախաձեռնության հայտարարությունը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934-2021) կորստի կապակցությամբ:

Որպես «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Վարդան Գրեգորյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, երիտասարդ տարիքում ներգաղթել է Միացյալ Նահանգներ: 1956 թ. Վ. Գրեգորյանն ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության և հումանիտար գիտությունների բնագավառում, և այն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորյանին շնորհել է Պատմության և հումանիտար գիտությունների դոկտորի գիտական ​​աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականավոր դասավանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։

1972 թ. նա միացել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և նշանակվել Թարզյանի անվան ամբիոնի պատմության պրոֆեսոր և Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլվանիայի համալսարանի Արվեստի և գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նույն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչև 1981 թվականը:

1981-1989 թթ. Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, 1989 թ. նշանակվել Բրաունի համալսարանի նախագահ: 1997 թվականից Գրեգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտոնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգևատրել է Ազգային հումանիտար գիտությունների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգևատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով:

Ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ և պարգևատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:

Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը և ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) և «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):

2015 թ. Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Վարդան Գրեգորյանի անցած ուղին, օրինակելի կերպարը և արգասաբեր գործունեությունն ուղենիշ կլինեն բոլորիս համար. Ավինյան

Ջերմորեն եմ վերհիշում 2019 թ․ ամերիկահայ բարերար ու մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հետ հանդիպումը և մի քանի ժամ տևած բովանդակալից զրույցը՝ հայությանը հուզող խնդիրների ու նպատակների շուրջ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Կյանքի ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ իր կյանքի օրինակով ոգեշնչելով ներկա ու ապագա սերունդներին։

Նյու Յորքի հանրային գրադարանի ու Բրաունի համալսարանի նախագահի պաշտոնները զբաղեցնելուց հետո Գրեգորյանը եղել է Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահը, ինչպես նաև համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։

Իրապես, նրա անցած ուղին, օրինակելի կերպարը և արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ հայության նվիրական իղձերի իրականացման ու համամարդկային իդեալների առաջխաղացման, ուղենիշ կլինեն բոլորիս համար:

Խորապես ցավակցում եմ Վարդան Գրեգորյանի ընտանիքին ու հարազատներին ու կիսում նրանց վիշտը»,- գրել է փոխվարչապետը։

Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ կյանքից հեռանալու մասին. Արարատ Միրզոյան

Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի՝ կյանքից հեռանալու մասին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»։

Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար՝ ինչպես կարելի է աշխատասիրության և գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլև դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից և լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը։

Վարդան Գրիգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խոր հետք է թողել մեզնից շատերի կյանքում։ Հանգչե՛ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպուկ բնորոշել էր Financial Times-ը:

Պատիվ էր քեզ ճանաչելն ու քեզ հետ աշխատելը»,- ասված է Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

Համաշխարհային հռչակ ունենալով՝ հոգելույս Վարդան Գրեգորյանը միշտ շեշտում էր իր ազգային պատկանելությունը. Գարեգին 2-րդ

Ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, տիար Վարդան Գրեգորյանի մահվան մասին: Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր սրտակցությունն ու ցավակցությունը ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու բոլոր վշտացյալներին:

Հոգելույս Վարդան Գրեգորյանը կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ էր։ Ավելի քան քսանամյա գործունեությամբ նա գովելի նպաստ է բերել հումանիտար գիտությունների զարգացմանը, բեղուն առաքելություն իրականացրել ԱՄՆ-ի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Մեծ փորձառությամբ ու վաստակով լուսահոգի Վարդան Գրեգորյանը գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանը՝ վերականգնելով գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը, և շուրջ երկուս ու կես տասնամյակ նախագահել Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամը՝ արգասավորելով բարեգործական այս հաստատության ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում։ Նրա կերպարը ոգեշնչում էր սփյուռքի շատ գործիչների և օրինակելի էր նոր սերնդի համար։

Առանձնակի ջերմությամբ ենք անդրադառնում, որ համաշխարհային հռչակ ունենալով՝ հոգելույս Վարդան Գրեգորյանը միշտ շեշտում էր իր ազգային պատկանելությունը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ լինելը։ Բարեհիշատակ հայորդին միշտ աշխույժ մասնակցություն էր բերում ամերիկահայ համայնքի հոգևոր-եկեղեցական կյանքին, Պատարագի սրբազան արարողություններին, եկեղեցական կարևոր միջոցառումներին ու ձեռնարկներին։

Նրա սրտում հաստատուն էր հավատարմությունն ու նախանձախնդրությունը՝ առ ազգն ու հայրենին։ Նա համահիմնադիրն էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մեծապես կարևորում էր Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, Հայ դատի հաղթանակի, հարազատ երկրի զորացման ու առաջընթացի գործում նվիրյալ ջանքերի ներդրումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն ու արդյունավորումը։

Աղոթք ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստված, որ Իր անսահման գթությամբ երկնային երանական բարձունքներում խաղաղություն և հանգստություն պարգևի հանգուցյալ Վարդան Գրեգորյանի լույս հոգուն: Այլև հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանյաց անդամներին ու հարազատներին և սգակիր բոլոր անձանց»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

դիտվել է 98 անգամ
Իրանում կոչ են արել որակել Իսրայելի գործողութ... Եղիսաբեթ II-ին «դավաճանելուց» հետո արքայազն Հ... Դելիում կարանտինը երկարաձգվել է չորրորդ անգամ Նյու Յորքում հրաձգության հետևանքով վիրավորվել... «Կարծես, թե ամեն ինչ լուրջ է»․ Տիմատիի զգացմո... Ռուս զինվորականները հաղորդել են Սև ծովում Մեծ... Անկարան պնդում է ստեղծել Պաղեստինի քաղաքացինե... Ռուսաստանում մտադիր են ստուգել եւ, հնարավոր է... Հայտնի դերասանուհի Ելենա Պրոկլովայի սկանդալայ... Պայմանավորվել են համատեղ պոստեր դնել, թուրքեր... Ռաուլը՝ «Ռեալը» գլխավորելու հավանականության մ... Ռաիսա Ռյազանովան հրապարակավ նվաստացրել է Քսեն... «Մանախը»` Արթուր Այվազյանը, ազատ է արձակվել դ... Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ... Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի ... ԱՄՆ-ն և Դանիան մտահոգված են Արկտիկայում Ռուսա... ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղ... «Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 ... Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով (Տ... Հայ ազգային Կոնգրեսի վարչության նորընտիր կազմ... Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտա... Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են իրա... Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ի... Իվան Ուրգանտն առաջին անգամ կնոջ հետ լուսանկար... Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտ... Տեղի կունենա ԵՄ Խորհրդի արտահերթ նիստ պաղեստի... Պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող... Բաքուն շարունակում է հայաֆոբ «բեսպրեդելը». Սկ... Շտուտգարտում տեղի են ունեցել բախումներ պաղեստ... «Պարծենում եմ լեռների մոտ». Youtube-յան շոուի... Ավելի քան 30 լրագրող է բերման ենթարկվել կամ դ... Այս պահին 4 խաղացող է կարող ԱԺ մտնել. քաղաքագ... Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ա... Լևոն Տեր Պետրոսյանը բացատրել է, թե ինչու է դի... Քեյթ Միդլթոնի 7 հագուստ, որով նա կրկնել է Լեդ... Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականութ... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Մինեսոտայում գնացքի վթարի ժամանակ տեղի է ունե... ԱՄՆ-ն հատկացրել է 2 միլիարդ դոլար մանկահասակ ... Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ պայքարում պաղ... Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությո... Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետ... Ջեյ Լոյին վերադարձնելու փորձ․ համացանցում քնն... Իշխանություններին հորդորում ենք լրջանալ․ Գորի... Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռ... Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բ... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները կմասնա... Ի հայտ են եկել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին չեզ... «Սխալ մեքենա էի նստել». Լոլիտան պատմել է վերա... Ամասիայում եկեղեցի կկառուցվի Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանա... Բայդենն անցկացրել է բանակցություններ Նեթանյահ... Մյանմայի արևմուտքում քաղաքը շրջափակվել է պուտ... Ֆոնսեկա. Ռոման թույլ չտվեց Լացիոյին խաղալ այն... Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ո... Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի անդամ... Ադրբեջանը սկսել է մասշտաբային զորավարժություն... Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախ... Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազա... Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման... ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտ... Մայիսի 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում... Ձեզ բացակա չենք դնի. Ձորակապի դպրոցի մուտքի մ... Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը կգլխ... Հայաստանի թիմի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը՝ ըմբշամ... «Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյ... Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականությու... Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վար... Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ կքննարկի իսրայե... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... «Երկուշաբթի դուք կրկին կգնաք աշխատանքի՝ թարմ ... Ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյա... «Աթլետիկ» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսու... Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահի... Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացն... Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտո... Ամուսնալուծությունից հետո Մելինդա Գեյթսը երեք... Վերջին օրերին ադրբեջանցիների գործողություններ... Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել ... ԱՄՆ-ը Իսրայելին հիշեցրել է ԶԼՄ-ների անվտանգու... Հովհաննես Համբարձումյանը՝ Կիպրոսի գավաթակիր (... Հանրապետությունում քովիդ կենտրոններն աստիճանա... Իրանի արտգործնախարարը չեղարկել է Ավստրիա այցը... Մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ադրբեջանին հատկ... Մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և շարժական կ... Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ. 1Lurer.am Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է ն... Ադրբեջանի ներխուժումը Հայաստան պետք է դատապար... Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տա... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ոտնահարումը վտ... Անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարա... Սյունիքի իրադարձությունները պրովոկացիա են մեր... Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-... «Զվարթնոցում» ժամանակավոր ցուցադրություն կբաց... Ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ... Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր ... Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, առողջ... Արին բնակավայրում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan