Ո՛չ Սաուդյան Արաբիայում, ո՛չ էլ Մարոկկոյում․ Չինաստանում տեղադրվել է աշխարհի առաջին լուսացույցը` նախատեսված ուղտերի համար (լուսանկարներ)
Luxury Launches կայքն անդրադարձ է կատարել Չինաստանում ուղտերի համար տեղադրված լուսացույցերին։
«Սննդամթերքից մինչև ենթակաուցվածք․ Չինաստանը հայտնի է իր տարօրինակություններով։ Երկրում վերջերս տեղադրվել է ուղտերի համար նախատեսված առաջին լուսացույցը՝ Գանսու նահանգի Դունհուանգ քաղաքի մոտակայքում: Այո դա իրականությունը է», - գրել է կայքը։
Լուսացույցը նախատեսված է տարածք այցելող զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ տարածքում հաճախ են բախումներ տեղի ունենում։
Լուսացույցը սկսել է գործել ապրիլի 11-ից: