Թբիլիսիում բանկի վրա հարձակվածի փաստաբանը հույս ունի մեղմել մեղադրանքը
Թբիլիսիում «Վրաստան բանկ»-ի վրա հարձակվածի փաստաբան Գեորգի Բարդավելիձեն հույս ունի մեղմել մեղադրանքը: Հարձակում գործած անձը 7 պատանդ էր վերցրել:
Նրա խոսքով՝ մեղադրանքը կհստակեցվի վաղը: Պաշտպանությունը հույս ունի փոխել մեղադրանքը, քանի որ նրա կիրառած զենքն ազդանշանային ատրճանակ էր, այլ ոչ թե հրազենային զենք: