Եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու առաջադրեն, պալատական հեղաշրջում փորձեն, դրան էլ լուծում կա՝ խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտրի. Ն. Փաշինյան (տեսանյութ)
Ես ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական եմ տալու: Ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները և խմբակցությունների ներկայացուցիչներն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ես երկու անգամ ուղղակի ընթացակարգը պահելու համար ուղղակի կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, բայց մյուս ուժերը թեկնածու չպետք է առաջադրեն: Այս մասին այսօր Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Շատ են ասում՝ բա, որ այս ընթացքում թեկնածու առաջադրեն, պալատական հեղաշրջում անեն, չեն կարող, ժողովուրդ ջան, բայց եթե որոշ քաղաքական ուժեր, շրջանակներ դուրս գան ու չթողնեն, որ ժողովրդին հասնի ընտրությունը, դրան էլ հեշտ լուծում կա, խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտիրի վարչապետ, և թեման կփակվի, մենք բոլոր հնարավոր սցենարները հաշվի ենք առել»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ պատերազմի նախորդ շրջանի մասին արդեն խոսել է ԱԺ-ում և արդեն նոր ուղերձներում խոսելու է այլ թեմաներից, քանի որ հավաքվել են, որպեսզի մի բան արձանագրեն, որ ՀՀ-ում կա ապագա: «Էս երեխեքը ապագա ունեն, և էս երեխեքի ապագան իրենց հողում է»:
Մանրամասները ՝ տեսանյութում։