Երևան, 14.Հունիս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից... Մի նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովո... Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դ... Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանում Էրդող... Խոզակերպ իշխանությունը մեր երկրի ամենամեծ պրո... 52 րոպե` փակ դռների հետևում. Բրյուսելում ավար... Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ա... Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանա... Տեխասում ավտոմրցարշավի մասնակցող մեքենան մխրճ... Ո՞վ է նիկոլը. նիկոլին բնորոշող 100-ից ավել որ... Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան. նախագահի խո... Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգ... Ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալ... Կարեն Կարապետյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանի... Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախ... «Ջեյմս Քեմերոնը գողացել է». չեչեն գրողը պնդու... 20 տարվա ազատազրկում. Բաքվում հրապարակվել է Լ... Գրանցվել է 613 դեպք, որից 283-ը՝ արտակարգ. ԱԻ... Ո՞ր արարքներն են ընտրական հանցագործություններ... ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված... Ձեր թիմում էլ են կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ... Lexus-ը «ցուցադրել» է նոր LX-ը` բորբոքելով ավ... «Նա իր հայացքով և մեծահոգությամբ ինձ մորս հիշ... Փաշինյանը հարբած զանգել է Դիանա Գասպարյանին ո... Oրենքով գող «Մարսո»-ի գերեզմանի դիմացի նրա որ... Մադրիդում ցույցեր են տեղի ունեցել Կատալոնիայի... Մասկը բացահայտել է` որ դեպքում Tesla գնելու հ... Կրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարս... «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովում վեճ է տեղի ու... Ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում... Boeing B737-300-ի շուրջ միջադեպի քննությամբ ա... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Քայլերթ Մասիսում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆթալի Բենեթը ՌԴ, Սիրիա և մարդու իրավունքներ․ Սպիտակ տանը հ... Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարևոր են, մենք... Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետին... Ճապոնիայում Pfizer-ի 2-րդ ներարկումից հետո 7 ... Անհրաժեշտ է հիվանդանոցները խոշորացնել․ ստեղծե... 28 մլն դոլար. Blue Origin-ն աճուրդում վաճառել... «Դա թերևս միակ բանն է, որի շուրջ համաձայն եմ ... Իսրայելի ապագա վարչապետը սխալ է անվանել Իրանի... Բաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լո... Փորձագետները հաշվել են թագուհի Ելիզավետա II-ի... Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ու... Արարատի մարզ. Մասիս. Նիկոլ Փաշինյան (Տեսանյու... Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրո... Հանցագործներն ԱՄՆ-ից գողացել են 400 միլիարդ դ... Կորոնավիրուսի ընդհանուր նախանշանները ժամանակի... Պոմպակայանը կհոսանքազրկվի. 8 ժամով ջուր չի լի... New Shepard տիեզերանավով ենթաուղեծրային թռիչք... Իտալացի ինժեներների թիմը 3D-տպիչի օգնությամբ ... Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերա... Մենք պետք է պատժենք ոչ թե մուրճով, այդ մեթոդն... Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել ... Մենք պատրաստ ենք վերադարձնել Հայաստանին Անդրկ... Բայդենի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կբարձր... Նիկոլն ու Աննան ոչ միայն չեն ընդունում իրենց ... Հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ ի... Իսկ միգուցե՞ Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է ... Հինգ տարածված «միֆ» քաղցկեղի մասին, որոնց ժամ... Եվրո-2020․ Նիդերլանդների հավաքականը մեկնարկեց... ԱՄՆ-ում դեռահասը սպանել է 4-ամյա երեխային Իսրայելի ապագա վարչապետը սխալ է անվանել Իրանի... Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը «Ոգևորված ձայնով ասում էր՝ մամ, մենք հաղթելու... ԵՎՐՈ-2020. Ավստրիան հաղթանակ կորզեց մրցաշարի ... Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին, կոչ եմ անու... Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի զրույցը կ... Ղժղժանը սխալ գործիք է ընտրել, նա ձեռքին պետք ... Եկեք հունիսի 21-ից մտածենք համախմբման մասին, ... Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իրեն ապշեցրել է սպիտա... Կրակոցներ Արարատի մարզում. օրենքով գողի գերեզ... Գերիների վերադարձի նոր գործընթաց է սկսվել. Փա... «Պատիվ ունեմ» դաշինքը քաղաքացիների հետ առաջին... «Ոչ մի երաշխիք չկա, որ ես կկարողանամ փոխել մա... Ոտից գլուխ երևում ա, որ տղայա. չարենցավանցի կ... ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշ... Արջը ասում ա նապաստակին` խի՞ գլխարկ չես դրել.... «Ինչո՞ւ մինչ օրս գերիներին չեն վերադարձրել. ո... «G7-ի երկրները հակակորոնավիրուսային պատվաստան... Խոշոր ավտովթար Երևանում, Mazda-ն CPS բենզալցա... ԳԴՀ կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը սատարում է... Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները Անհրաժեշտ է դադարեցնել հանրային տիրույթում փո... «Նիկոլ, դավաճան...»,-Փաշինյանի երթը Շենգավիթո... Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի սկանդալայ... Վեդու բժշկական կենտրոնի պաշտոնական էջով իրակա... Ռոբերտ Քոչարյան. Ընտրատեղամասերում գիշերային ... Վաղուց անցել են օրերը, երբ երկրների փոքր խում... Փաշինյանի երթի ժամանակ դիպուկահարներն անհանգի... Ովքեր են պոկում «Հայաստան» դաշինքի պաստառները... Նիկոլը պարտված է ուղիղ այնպես, ինչպես նա պարտ... «Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ»... Մեր տղաներից մեկի մոտ էլ նռնակ է եղել, կալցոն... Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ է հարգու... Պայթյուն Չինաստանում. կան բազմաթիվ զոհեր ու վ... Սերժ Սարգսյանն Գեղարքունիքում հանդիպումների ա... Շվեյցարիան կարող է արգելել թունաքիմիկատների օ... Բայդենը մոլորվել էր G7-ի գագաթնաժողովի ժամանա...

Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը. Politique Internationale-ի հարցազրույցը Էդվարդ Նալբանդյանի հետ (ամբողջական)

Politique Internationale-ի խմբագրությունը հարցազրույցը է վերցրել ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից:

Ներկաացնում ենք հարցազրույցն ամվողջությամբ:

«Politique Internationale – Հարցազրույցը կցանկանայի սկսել հետևյալ հարցով. ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

Էդվարդ Նալբանդյան – Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ով է սկսել։ Ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ Ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ՝ վերջինի ժամանակ այն օգտագործել է վարձկանների, որոնք սերտորեն կապված են տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Դա հաստատվել է Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի, այլ մայրաքաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Եթե 1992-1994 թվականների պատերազմի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Բաքուն վայելում էր Անկարայի բարոյական ու ռազմական աջակցությունը, ապա չափազանցություն չի լինի նշել, որ Ադրբեջանի հետ միասին նոր պատերազմի նախաձեռնողը ու դրա անմիջական մասնակիցը Թուրքիան էր։

Այս 44-օրյա պատերազմը, որի ընթացքում օգտագործվեցին բոլոր տեսակի սպառազինությունները, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 27 տարի շարունակ գործող 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի կոպտագույն խախտում էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մշտապես հանդես են եկել դրանց անխափան իրականացման օգտին։

Պատերազմը հակամարտության կարգավորման ուղղությամբ Համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կոպտագույն խախտում էր։ Տարիներ շարունակ այս սկզբունքը ամրագրված էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող գրեթե բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում, որոնք ընդունվել էին համանախագահ երկրների կողմից՝ դեսպանների, արտգործնախարարների, նախագահների մակարդակներով։

Պատերազմը սանձազերծվեց կոպտորեն արհամարհելով 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմիցպանդեմիայի պայմաններում հայտարարված գլոբալ հրադադարի կոչը, որը սատարել էին 170 երկրներ, ինչպես նաև խախտելով 2020թ.-ի հունիսի 1-ին ՄԱԿ ԱԽ կողմից միաձայն ընդունված 2532 բանաձևը։

Հետևաբար, այս պատերազմն ագրեսիա էր ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և հայ ժողովրդի դեմ, այլև ուղղակի մարտահրավեր էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ ուղղված համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դեմ։

Բարձրացված հարցը, թե ո՞վ էր սանձազերծել նոր պատերազմը, անչափ կարևոր է, քանի որ այն նաև ներառում է հետևայլ համատեքստը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հազարավոր սպանված, վիրավոր, անհետ կորած մարդկանց, խեղված ճակատագրերի, աղետալի ավերածությունների, մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումների համար։ Այս հարցերի վրա աչք փակել չի կարելի, հատկապես, երբ դրանց համար պատասխանատվություն կրողները լկտի կերպով պարծենում են իրենց արարքների համար։

Ինչպես ասել է Վոլտերը. «Պատերազմը դա հանցագործություն է, որի համար հաղթանակը մեղքերի թողություն չի տալիս»։

P.I.- Համանախագահները քիչ ջանքեր չէին գործադրում կանխարգելելու համար հակամարտության սրացումը։ Ինչո՞ւ այդ ջանքերը արդյունք չտվեցին։

Է.Ն.–Մի պարզ պատճառով։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժեց հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները։ Համանախագահները բազմիցս առաջարկել էին ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կողմից զինադադարի մշտադիտարկման իրականացման կարողությունները, առաջարկել էին ստեղծել զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ և նույնիսկ մի քանի անգամ համաձայնություններ են ձեռք բերվել այս հարցերով։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին իրագործել դրանք։ Այնուամենայնիվ, հենց Ադրբեջանն էր մերժում այդ համաձայնությունները և բոլորին պարզ էր, որ դա անում էր փորձելով խուսափել զինադադարի խախտումների համար ուղղակի պատասխանատվություն կրելուց, թեև առանց այդ մեխանիզմի էլ պարզ էր, թե ով է խախտում զինադադարը, ինչպես այժմ էլ պարզ է, թե ով է սկսել պատերազմը։

P.I. – Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից։

Է.Ն.–Հնարավոր էր և անհրաժեշտ էր։

2018 թ. մայիսին, թողնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ես հանդես եկա հայտարարությամբ, որում կարևորեցի, որ պահպանվի, ամրագրվի ու առավել կատարելագործվի այն ամենն ինչ խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղաթյամբ մշակվել էրբանակցային գործընթացի ընթացում։

Ակնհայտ էր, որ դրանցից նահանջելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Այս կարծիքին էին նաև Մինսկի խմբի համանախագահները։

Մինչև 2018 թվականը Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով ուղղակի առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեն և հետևաբար Ադրբեջանը վախենում էր ուղղակի հակամարտության մեջ մտնել ողջ միջազգային հանրության հետ։ Ընդ որում, բազմիցս խախտելով զինանդադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայդ դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ավելին, Հայաստանը քանիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման նպատակով շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա։

2016 թ.-ի մարտին, գտնվելով Վաշինգտոնում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հրաժարվեց հանդիպել համանախագահներին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման և առաջարկությունների վերաբերյալ։

Ձախողվելով դիվանագիտական ճակատում, 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։ Այն ժամանակ գրեթե ողջ միջազգային հանրությունը կոչ արեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացառություն կազմեց Թուրքիան, որը սատարեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։ Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված1994-1995 թվականներիեռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնագրերի կենսունակությունը կասկածի տակ դնելու Բաքվի ձեռնարկած փորձերին ի պատասխան, 2016-2018 թվականներին համանախագահ երկրները հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք պահանջում էին անշեղորեն իրականացնել դրանք։

Այսպիսով, Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին։ Դրա վառ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի հարցով 2016թ.-ի մայիսի 16-ի Վիեննայի և 2016թ.-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, ինչպես նաև դրանց հետևած եռանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ԵԱՀԿ Նախարարների խորհուրդների շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Համբուրգում և 2017թ.-ի դեկտմբերի 7-ին Վիեննայում արված հայտարարությունները։ Ընդ որում, Հայաստանն արտահայտել էր իր աջակցությունը համանախագահ երկրների մոտեցումներին։

P.I. – Ի՞նչ պատահեց 2018թ.-ի մայիսին Երևանում իշխանության փոփոխությունից հետո։

Է.Ն. – 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի։ Հայկական կողմը հայտարարեց, որ որոշել է բանակցությունները սկսել իր «նոր կետից», ըստ էության հրաժարվելով բանակցային գործընթացի նախկին արդյունքներից՝ սակայն չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է գտնվում այդ «կետը» և ինչում է այդ մոտեցման էությունը։ Եթե նախորդ տարիների ընթացքում բազմիցս ընդգծվում էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, ապա այժմ միջազգային հանրության աչքերում Երևանը ներկայանում էր, որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։ Հայաստանի նոր իշխանությունները ավելի հեռուն գնացին՝ սկսելով կասկածներ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդելով, որ պատերազմն անխուսափելի է։

Բաքուն ստացավ այն, ինչ իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։Թեև հենց Ադրբեջանն էր, որ առնվազն 2008-ից 2018 թվականներին մերժում էր համանախագահների կողմից արված բոլոր առաջարկները՝ ոչ միայն հիմնահարցի քաղաքական կարգավորման, այլև՝ փոխվստահության միջոցառումների կառուցման և զինադադարի ամրապնդման վերաբերյալ։ Ուստի, հենց Ադրբեջանն է գլխավորապես մեղավոր, որ հակամարտությունը չի կարգավորվել, ինչպես նաև, կրկնում եմ, 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ հրահրելու ու սանձազերծելու հարցում։

Երբ կողմերից մեկը պատրաստվում է պատերազմի, իսկ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Ադրբեջանը հենց դա էր անում, իսկ մյուս կողմը կարծում է, որ պատերազմն անխուսափելի է և չի անում այն ամենն ինչ անհրաժեշտ է ռազմական գործողությունները կանխելու համար, ապա պատերազմը դառնում է անխուսափելի։ Բայց նաև այդ դեպքում, երբ հակառակորդը գնում է ռազմական արկածախնդրության, կարելի է պատերազմը կանգնեցնել, եթե պատրաստ ես համապատասխան հակահարված տալ և եթե առկա է աներկբա աջակցություն և ըմբռնում դաշնակիցների ու միջազգային հանրության կողմից, որոնք կանեն այն ամենն ինչ հնարավոր է, որպեսզի կանգնեցնեն ռազմական գործողությունները։ Իրավիճակի նման զարգացման ականատեսն ենք եղել 2016 թվականին, երբ պատերազմը կանգնեցվեց երեք ու կես օր անց։

Իսկ նրանց, ովքեր այսօր նույնիսկ Երևանում պնդում են, թե միևնույնն է ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ շուրջ երեսուն տարի ձգվող բանակցությունների միջոցով հնարավոր էր մոտ ապագայում հասնել կարգավորման, ես կպատասխանեմ հայտնի ասացվածքով. «ավելի լավ է 40 տարի բանակցել, քան՝ 40 օր պատերազմել»։ Մանավանդ, երբ բանակցությունները գնում էին անհրաժեշտ ճանապարհով՝ հիմնված համանախագահների կառուցողական առաջարկների վրա։ Հայաստանը չէր վարում բանակցություններ հանուն բանակցությունների, այլ՝ ձգտում էր հասնել հանգուցալուծման և համանախագահների ու Հայաստանի մոտեցումները համահունչ էին դարձել։

P.I. – Ի՞նչ զարգացում է ապրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը 2008-2018 թվականների ընթացքում և ի՞նչ դիրքորոշում էին որդեգրել Հայաստանն ու Ադրբեջանը։

Է.Ն. – Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, որ հիմնահարցը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա միջազգային հանրությունը համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի Հանրապետության շուրթերով հայտարարում էր, որ հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա, որոնք մեկ ամբողջականություն են կազմում։Դրանք են՝ ուժի, կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Ընդ որում, համանախագահներն ընդգծում էին, որ այս սկզբունքներից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կխաթարեն խաղաղության գործընթացը։

Հանգուցալուծման երեք սկզբունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը,ընդգրկվել էին այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» նախագիծում, որը եռանախագահ երկրները ներկայացրել էին 2007թ.-ի նոյեմբերին Մադրիդում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում։ Դրանք հայտնի դարձան Մադրիդյան փաստաթուղթ, կամ Մադրիդյան սկզբունքներ անվամբ։

Այդ սկզբունքները պաշտոնապես հնչեցվել են Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում, որոնք 2009-2013 թվականներին ընդունվել են Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում և կարևոր հիմք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

Հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, այդ երեք սկզբունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքն, ընդգրկվել են եռանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ, որն ընդունվեց 2009թ.-ի դեկտեմբերին Աթենքում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում։ Այսինքն, երեք սկզբունքների, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքի տակ իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանը։ Թեև հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից, այնուամենայնիվ, համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում մինչև 2018 թվականը իրենց հայտարարություններում անընդհատ շեշտում էին հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա։

P.I. – Ինչպե՞ս էր Ադրբեջանը հետ կանգնում ձեռք բերված համաձայնություններից։

Է.Ն. – Մինչև 2008թ.-ի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված Մայենդորֆյան հռչակագիրը, Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ 2008թ.-ի դեկտեմբերից մինչև 2011թ.-ի հունիսի 24-ին Կազան քաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը կողմերը, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ ՄԽ համանխագահների միջնորդությամբ, բանակցություններ էին վարում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման ուղղությամբ։ Տեղի ունեցան նախագահների մակարդակով 12 երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան և եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև նախարարների մակարդակով շուրջ երեք տասնյակ հանդիպումներ։ Ամեն անգամ Ադրբեջանը հետ էր կանգնում ձեռք բերված համաձայնություններից։ Կիզակետ հանդիսացավ Կազանյան գագաթաժողովը, երբ ակնկալիքներին հակառակ, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն իսկ համաձայնեցված տեքստից՝ առաջարկելով 12 փոփոխություններ։

Այն աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները կազմել էին2007թ.-ի նոյեմբերից մինչև 2011թ.-ի հունիս հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների տեսքով, որը նպատակ էր հետապնդում դրանց համաձայնեցնելուց հետո, այդ հիմքի վրա մշակելու խաղաղության պայմանագիրը, որն իրավական պարտադիր ուժ կունենար, ի պահ տրվեցին Վիեննայում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին։

Հայաստանը բազմիցս է ընդգծել, որ համապարփակ ու հարատև հանգուցալուծումը անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Եվ սա արտացոլված էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

P.I. – Այսպիսով բանակցային գործընթացը փակուղի մտավ...

Է.Ն. – Ամենևին՝ ոչ։ Թեև ադրբեջանական կողմը մերժում էր համանախագահների փաստորեն բոլոր առաջարկները, չի կարելի ասել, թե բանակցային գործընթացը փակուղում էր։ Ավելի շուտ Ադրբեջանն էր ինքն իրեն ավելի ու ավելի փակուղի մտցնում։

2011թ.-ից հետո էլ մինչև 2018թ.-ը շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները՝ տաս գագաթաժողով, ավելի քան երեք տասնյակ հանդիպում արտգործնախարարների մակարդակով, տասնյակ առանձին հանդիպումներ համանախագահ երկրների միջնորդ դեսպանների հետ։

2011-2013 թվականներին չնայած համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բազմաթիվ կոչերին՝ շարունակել, արագացնել, ավարտել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց եռանախագահների բոլոր առաջարկները՝ հայտարարելով, որ անօգուտ է համաձայնեցնել «Հիմնարար սկզբունքները» և առաջարկեց անցնել անմիջականորեն խաղաղության համաձայնագրի մշակմանը։

Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին, որ հնարավոր է մշակել համաձայնագիրը, այն պայմաններում, երբ դեռ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնարար սկզբունքները։

P.I. – Եվ ի՞նչ եղավ հետո։

Է.Ն. – 2014-2018 թվականներին Ռուսաստանը և համանախագահները շարունակեցին կարգավորման ուղիների որոնման ջանքերը բարձրաձայն մտորումների ձևաչափով։ «Հիմնարար սկզբունքների» նախագծից հետո, որը քննարկվել էր Կազանի գագաթաժողովում և որը աշխատանքային վերջին փաստաթղթի կարգավիճակով ի պահ էր տրվել ԵԱՀԿ քարտուղարությունում, բանակցային սեղանին չի եղել մի փաստաթուղթ, որը կողմերի միջև բանակցային փաստաթուղթ հանդիսանար։ Պատահական չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարը քանիցս հայտարարել է, որ «որևէ փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ի պահ են տրվել ԵԱՀԿ քարտուղարությունում գոյություն չունի։ «Լավրովի փաստաթուղթ», կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ չկա... Ընթանում է որոնում, «մտավոր գրոհ»՝ գաղափարների մակարդակով», հայտարարել է Լավրովը։

Բոլոր այդ գաղափարները, մշակումները, առաջարկները կողմերին փոխանցվել են «Non Paper»-իտեսքով։ Դրանք բոլորը տարբերվում էին միայն ձևաչափով, բայց՝ ոչ բովանդակությամբ այն փաստաթղթից, որը քննարկվել էր 2011թ.-ին Կազանի գագաթաժողովում։ Օրինակ, այդ «Non Paper»-ներիվերջին տարբերակներից մեկը ձևակերպված էր որպես մեկ ամբողջություն ներկայացնող, փոխկապակցված երեք փաստաթղթերի տեսքով՝ միասնաբար պահպանելով Կազանի փաստաթղթի սկզբունքորեն բոլոր տարրերը։ Այդ ստեղծարար մոտեցումը իրականություն դարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական տաղանդի շնորհիվ, որընպատակաուղղված էր գտնելու փոխզիջումային տարբերակներ։ Այս մոտեցմանը սատարում էին մյուս երկու համանախագահները։ Բոլոր այդ մշակումներն իրենցից կուռ հիմք էին ներկայացնում, որում ամրագրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման համապարփակ մոտեցումը։ Ընդ որում, Երևանը հայտարարել էր, որ համանախագահների այս մոտեցումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը և որ հայկական կողմը պատրաստ է այս հիմքի վրա շարունակել բանակցությունները՝ հասնելու համար կարգավորմանը։ Սակայն, Բաքուն չընդունեց նաև այս առաջարկները...(1)

Փաստացի հրաժարվելով եռանախագահների բոլոր առաջարկներից, նախաձեռնություններից, պարբերաբար հետ քայլ կատարելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնություններից, Ադրբեջանը հիմնահարցի կարգավորման նկատմամբ իր մոտեցումներով հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև ողջ միջազգային հանրությանը։

Միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում էին նույն լեզվով. հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման վրա և նրա անվտանգության երաշխավորումը այլընտրանք չունեն։

P.I. – Որոշ աղբյուրների համաձայն, Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն՝ ո՛չ կարգավիճակ, ո՛չ անվտանգության երաշխիքներ...

Է.Ն. – Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության։ Շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ի.Ալիևը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ։

P.I. – Ի՞նչ կոնկրետ դրույթներ էին առաջարկում համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

Է.Ն. – Համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։ Կրկնում եմ՝ բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։

1) Վերջնական իրավական կարգավիճակ։

Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավականկարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Ընդ որում ընդգծվում էր, որ հարցի կամ հարցերի ձևակերպումները, որոնք կդրվեն քվեարկության,որևէ կերպ չեն սահմանափակվելու՝ նախատեսելով որևէ կարգավիճակի ընտրություն։ Որպես Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մասնակցելու էր քվեարկությանը, հասկացվում էին որևէ ազգության մարդիկ, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին՝ նույն համամասնությամբ,ինչ մինչև հակամարտության սկիզբը,ինչը արտացոլված էր վերջին մարդահամարի տվյալներում։ Այն ժամանակ հայերը կազմում էին բնակչության ավելի քան 76 տոկոսը։

2) Միջանկյալ կարգավիճակ։

Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմնակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի, արտաքին հարաբերությունների իրականացում այն բնագավառներում, որոնք նախատեսված են համաձայնագրով, ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս»։

1. Անվտանգության երաշխիքներ։

Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ․ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։

4) Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։

Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, բազմակի անգամ ավելի մեծ լայնության։

5) Տարածքների վերադարձ։

Խաղաղության համաձայնագրի շրջանակներում ֆիքսված փաթեթային պայմանավորվածությունների շրջանակներում ամրագրված այնպիսի փոխկապակցված չափանիշների, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։

Լաչինի ոչ-միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցով քվեարկության անցկացման կազմակերպական հարցերի համաձայնեցման փոխկապակցությամբ։

Ընդ որում, ինչպես նշված էր դեռ Կազանի փաստաթղթում, կողմերը ձգտելու էին համաձայնեցնել բոլոր այդ փոխկապակցված հարցերը այնպիսի ձևով, որպեսզի համապատասխան պայմանավորվածությունները սկսեին կիրառվել խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի անց։

6) Հաղորդակցության վերաբացում։

Ինչպես Կապանի փաստաթղթով, այդպես էլ հակամարտության կարգավորման համաձայնագրի հետագա մշակումների իրականացման շրջանակներում առաջարկվում էր հետ կանչել բոլոր այն վերապահումները և հատուկ կարծիքները համապատասխան միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին հաղորդակցության ազատությունը, վերացնել բոլոր շրջափակումները, ապահովել բոլոր տրանսպորտային և այլ կապերի անխափանությունը, բացել բոլոր սահմանները և հաղորդակցությունները, որոնք անցնում են կողմերի տարածքներով։ Կրկնում եմ, խոսքը գնում էր հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում հաղորդակցության ուղիների բացման մասին ամբողջ տարածաշրջանում, իսկ 2008-2018թթ.-ի բանակցային գործընթացի շրջանակներում չի եղել շեշտադրում որևէ այլ կոնկրետ շրջանների միջև հաղորդակցության վրա, բացի Լաչինի միջանցքից։

P.I. – Կարելի՞ է արդյոք համարել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես դա պնդում են Բավում։

Է․Ն․ – Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունմամբ ձեռք բերվեց բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հոկտեմբերի 10-ի, 18-ի և 26-ի երեք անհաջող փորձերից հետո 2020թ.-ի նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած նոր հրադադարի պահպանման հուսալիությունը և ամրությունը երաշխավորվեց Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շփման գծի երկայնքով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մուտքով։

Ռուսաստանի ջանքերով դադարեցվեցին ռազմական գործողությունները, կասեցվեց հումանիտար աղետը։ Դա կարևոր ձեռքբերում է։ Սակայն, կայուն կարգավորումից դեռ հեռու ենք։

Եթե համեմատելու լինենք, թե ինչ է եղել համանախագահ երկրների հովանու ներքո բանակցային գործընթացի նյութը, որը բարձրացվել էր Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների մակարդակի և այն, ինչ ունենք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի արդյունքներով, ապա ակնհայտ է դառնում, որ պատերազմը բնավ չի նպաստել հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը, այլ՝ ընդհակառակը։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց համատեղ հայտարարությունների մեջ բազմիցս շեշտել են և՛ Դովիլում, և՛ Լոս-Կաբոսում, և՛ Էնիսկելենում, որ ուժի կիրառումը չի հանգեցնելու հակամարտության լուծմանը, այն միայն ունենալու է աղետալի հետևանքներ տարածաշրջանի բնակչության համար, կերկարացնի նրա տառապանքները, կհանգեցնի բազմաթիվ մարդկային կորուստների, հետագա ավերածությունների, փախստականների թվի աճին։

Հենց դրա ականատեսն ենք դարձել պատերազմի արդյունքներով։ Եվ, ի դեպ, նախագահները հայտարարում էին, որ ռազմական ուժի նոր կիրառումը դատապարտվելու է միջազգային հանրության կողմից։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնապատճառը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մերժումն է Բաքվի կողմից։ Ե՛վ առաջին, և՛ վերջին պատերազմը սանձազերծել էր Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այս հիմնարար իրավունքի իրացումը կանխելու նպատակով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց դրա սկզբնապատճառների վերացման։

P.I. – Ի՞նչ ստացավ Ադրբեջանը վերջին պատերազմի արդյունքում։

Է.Ն. – Վերջին պատերազմի արդյունքում, ստանալով վերահսկողություն Արցախին հարակից յոթ շրջանների վրա և զավթելով ԼՂՀ զգալի մասը, դրան էլ գումարած որպես բոնուս պարտադրելով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և ապա Թուրքիայի հետ կապող հաղորդակցության մասին պայմանավորվածությունը՝ Բաքուն ձևացնում է, թե այժմ բոլոր հարցերը լուծված են, հակամարտությունն ավարտված է։ Սակայն, դա բնավ այդպես չէ։

Պատահական չէ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի Տիրանայի նստաշրջանի շրջանակներում 2020թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեցին բանակցություններ անցկացնել մնացած չլուծված հարցերի կարգավորման նպատակով՝ հայտնի Հիմնարար սկզբունքների և տարրերի համաձայն, որոնք մանրակրկիտ ներկայացրեցի նախորդ հարցերին պատասխանելիս։ Իսկ նման չլուծված հարցերը շատ են։

P.I. – Ի՞նչ ասել է «չլուծված հարցեր»։

Է.Ն. – Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի՝ նրա բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման անկյունաքարային հարցը մնում է բաց։ Հենց այն է կարմիր թելով անցել համանախագահ երկրների բոլոր առաջարկների մեջ, քանի որ նրանք հասկանում էին և հասկանում են, որ առանց դրա հակամարտության կարգավորման մասին խոսելն ինքնախաբեություն է։

Այսօր, 2020թ.-ի աշնան պատերազմից հետո Բաքուն մի կողմից պնդում է, թե կարգավիճակի հարցը փակված է, իսկ մյուս կողմից չի թաքցնում, որ ծրագրում է փոխել տարածաշրջանի բնակչության ժողովրդագրական կազմը ոչ միայն հակամարտության արդյունքում տեղահանվածների վերադարձի, այլև այնտեղ զգալի թվով նոր բնակիչների վերաբնակեցման հաշվին, որպեսզի հեռանկարի առումով փակի կարգավիճակի մասին հարցի բարձրացման հնարավորությունը։ Ակնհայտ է, որ ապագայում ազատ կամարտահայտության ճանապարհով կարգավիճակի հարցի լուծման պարագայում, դրան մասնակիցների շուրջ մոտեցումը պետք է մնա նույնը, ինչ տարիներ շարունակ եղել է համանախագահների դիրքորոշումը․ այն պետք է լինի բնակչության նույն հարաբերակցությամբ, ինչպիսին դա եղել է Լեռնային Ղարաբաղում 1988թ-ին մինչև հակամարտության սկիզբը։ Եթե այդպիսի մոտեցում է եղել որդեգրված առաջին պատերազմին հաջորդած ամբողջ շրջանում, ապա ի՞նչ պատճառով այն պետք է փոխվի վերջին պատերազմից հետո։

Նրանք, ովքերասում են, թե պատերազմը փոխել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դա պետք է ճանաչել որպես կատարված փաստ, ջուր են լցնում Ալիևի ջրաղացին։ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ ինքն ապացուցեց, որ ուժի իրավունքը միջազգային հարաբերությունների գլխավոր գործիքն է, ուստի աշխարհն իբր ընդունում է այն, որպես կայացած իրողություն, ինչին հասել է Ադրբեջանը ուժի կիրառմամբ։ Արդյո՞ք միջազգային հանրության համար ընդունելի է այս մոտեցումը։

Ռազմական գործողությունների դադարեցման ձեռքբերումից հետո անհրաժեշտ է փնտրել ելքեր դեպի համապարփակ, կայուն կարգավորում։

P.I. – Որքանո՞վ են կողմերը պատրաստ կատարելու 2020թ-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները։

Է.Ն. – Ես հարցը փոքր-ինչ այլ կերպ կվերաձևակերպեի․ որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ իրագործելու պայմանավորվածությունները։

Նախորդ տարիների փորձը դա կասկածելու հիմքեր է տալիս։ Այսօր էլ, իրեն ձեռնտու պայմանավորվածությունների հարցում Բաքուն ակնկալում է ոչ միայն դրանց աներկբա իրագործում, այլև փորձում է դրանք համալրել նոր պահանջներով։ Ինչ վերաբերում է մնացած այլ պայմանավորվածությունների իրագործմանն, ապա անմիջապես ի հայտ են գալիս կասկածներ և դժկամություն։

Դա ակնհայտ երևում է Հայտարարության 8-րդ կետից, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիերի փոխանակմանը։ Չնայած համանախագահող երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից այդ հանձնառության անհապաղ իրագործման վերաբերյալ ներկայացրած պահանջներին, Բաքուն այդ խիստ զգայուն հումանիտար հարցը դարձրել է առևտրի,շահարկմանև շանտաժի առարկա։

P.I. – Արդո՞ք այլ բաց հարցեր կան։

Է.Ն. – ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում արդեն հիշատակված հայտարարության մեջ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել են տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Դժվար է հավատալ, որ Ադրբեջանն իսկապես ականջալուր կլինի դրան։ Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր, կրոնական սրբատեղեր, գերեզմանատներ, հազարավոր միջնադարյան խաչքարեր՝ հետապնդելով այնտեղ դարեր շարունակ ապրող ժողովրդի պատմական, մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման նպատակը։ Այսօր էլ, ինչպես և նախկինում, Բաքուն ՅՈՒՆԵՍԿՈ-յի առաքելության և այլ իրավասու միջազգային կառույցների ներկայացուցիչների համար խոչընդոտներ է ստեղծում մշակութային և կրոնական հուշարձանների մշտադիտարկման և պաշտպանության նպատակով տարածաշրջան ժամանելու հարցում։

Բաքուն փորձում է ամբողջ աշխարհին համոզել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ արցախահայությունն էլ նրա քաղաքացիներն են և կարող են ապրել որպես այդպիսիք ադրբեջանական «տոլեռանտ, հանդուրժողական հասարակության» պայմաններում։ Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, եթե մինչև հիմա ադրբեջանական դասագրքերի մեջ հայերը ներկայացված են իբրև ոխեմի թշնամիները, եթե հայերին գլխատողներին Ադրբեջանի ղեկավարությունը հռչակում է հերոսներ և երիտասարդությանը կոչ է անում հետևելու նրանց օրինակին։ Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարություններ նախազգուշացնում են հայկական ազգանուններով իրենց քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում, քանի որ այնտեղ նրանք կարող են հետապնդման ենթարկվել միայն այն պատճառով, որ հայեր են։ Իրականությունն այնպիսին է, որ այլ երկրների հայ քաղաքացիները Ադրբեջան ժամանելիս հայտնվում են բանտարկության մեջ։ Համաձայնեք, որ դա հանդուրժողականության բավականին յուրօրինակ դրսևորում է։ Ի՞նչ ճակատագիր է սպասում Արցախի յուրաքանչյուր բնակչի, որը կհայտնվի Ադրբեջանի «հոգատար» իշխանությունների ձեռքում։

Դեռևս անհրաժեշտ է երկար աշխատել անհանդուրժողականության, ատելության այդպիսի դրսևորումների հաղթահարման վրա, որոնք դուրս են գալիս քաղաքակիրթ աշխարհի տարրական կանոնների շրջանակից։ Սակայն, դրան հնարավոր կլինի անցնել միայն հակամարտության համապարփակ կարգավորումից հետո։ Վերջին պատերազմը, ինչպես և նախորդ բոլոր ռազմական գործողությունները, պատերազմի հանցագործությունները հումանիտար իրավունքի ամենակոպիտ խախտումները բնավ դրան չեն նպաստում։ Այո՛, համանախագահող երկրների նախագահները իրավացի էին, երբ ասում էին, որ ուժի կիրառմամբ հնարավոր չի հասնել հակամարտության կարգավորմանը։

P.I. – Կարելի՞ է արդյոք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այլևս չկա։

Է.Ն. – Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն անշուշտ հանդիսանում է անվտանգության երաշխիք և լուրջ խոչընդոտ պատերազմի վերսկսման համար։Այնուամենայնիվ, տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է։

Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան 2020թ.-ի դեկտեմբերի 3-ի Հայտարարությամբ կոչ արեցին տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին։ Մինչև հիմա մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար վտանգ ներկայացնող վարձկան զինյալների շարունակական ներկայության կապակցությամբ։ Ո՞վ է բերել այդ վարձկաններին տարածաշրջան։ Դա քաջ հայտնի է բոլորին՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո թուրքական և ադրբեջանական դրոշներով զարդարված Բաքվում անցկացվեց «հաղթողների» թուրք-ադրբեջանական զորահանդես, որի ընթացքում շքերթով միասին քայլեցին ադրբեջանցի և թուրք զինծառայողները։ Դա, ամենայն հավանականությամբ, արվեց այն նպատակով, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ով է Լեռնային Ղարաբաղի դեմ վարել այդ ագրեսիվ պատերազմը։ Զորահանդեսի ժամանակ սադրիչ ելույթներով հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Ալիևը շարունակեց տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ «բնիկ ադրբեջանական տարածքներ» անվանելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ինչպես նաև Սյունիքը և Սևանը։ Էրդողանն էլ իր ելույթում, վերհիշելով Օսմանյան կայսրության պատմությունը, հայտարարեց «թո՛ղ փառավորվեն Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասյան իսլամական բանակի զինվորների հոգիները»։ Սերունդների հիշողության մեջ այս վերջինները մնացել են որպես հրեշավոր հանցագործությունների՝ զանգվածային ջարդերի, խաղաղ բնակչության ոչնչացման, հայերի ցեղասպանության հրահրողներ և իրականացնողներ, ինչը հանգեցրեց 1․5 մլն մարդու մահվան։

Սադրիչ հայտարարությունները և թշնամական գործողությունները շարունակում են․․․

Միջազգային հանրությունն ունի բավականաչափ պատճառներ լրջորեն մտորելու, քանի որ խոսքը գնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, այլև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հանդեպ սպառնալիքի մասին։

(1) Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց հիմք ընդունել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների 5 հայտարարությունները, որոնք արվել էին Լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբասում և Էնիսկելենում։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր 9 հայտարարությունները, որոնք արվել են 2008թ.-ի դեկտեմբերից մինչև 2017թ.-ի դեկտեմբեր արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, ինչպես նաև 2010թ.-ի ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը։ Բաքուն հրաժարվում էր այդ հայտարարությունները աջակցելուց կամ հետագայում հետքայլ էր կատարում։ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էին բերվել 2010թ.-ի հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի, 2010թ.-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանի, 2011թ.-ի մարտի 3-ին Սոչիի, 2011թ.-ի հունիսի 24-ին Կազանի, 2012թ.-ի հունվարի 23-ին Սոչիի, 2016թ.-ի մայիսի 16-ին Վիեննայի, 2016թ.-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի, 2017թ.-ի հոկտեմբերի 16-ին Ժնևի գագաթաժողովների ընթացքում։

Հարցազրույցն իրականացվել է 2021թ.-ի ապրիլի 2-ին»։

դիտվել է 98 անգամ
Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից... Մի նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովո... Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դ... Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանում Էրդող... Խոզակերպ իշխանությունը մեր երկրի ամենամեծ պրո... 52 րոպե` փակ դռների հետևում. Բրյուսելում ավար... Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ա... Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանա... Տեխասում ավտոմրցարշավի մասնակցող մեքենան մխրճ... Ո՞վ է նիկոլը. նիկոլին բնորոշող 100-ից ավել որ... Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան. նախագահի խո... Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգ... Ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալ... Կարեն Կարապետյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանի... Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախ... «Ջեյմս Քեմերոնը գողացել է». չեչեն գրողը պնդու... 20 տարվա ազատազրկում. Բաքվում հրապարակվել է Լ... Գրանցվել է 613 դեպք, որից 283-ը՝ արտակարգ. ԱԻ... Ո՞ր արարքներն են ընտրական հանցագործություններ... ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված... Ձեր թիմում էլ են կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ... Lexus-ը «ցուցադրել» է նոր LX-ը` բորբոքելով ավ... «Նա իր հայացքով և մեծահոգությամբ ինձ մորս հիշ... Փաշինյանը հարբած զանգել է Դիանա Գասպարյանին ո... Oրենքով գող «Մարսո»-ի գերեզմանի դիմացի նրա որ... Մադրիդում ցույցեր են տեղի ունեցել Կատալոնիայի... Մասկը բացահայտել է` որ դեպքում Tesla գնելու հ... Կրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարս... «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովում վեճ է տեղի ու... Ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում... Boeing B737-300-ի շուրջ միջադեպի քննությամբ ա... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Քայլերթ Մասիսում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆթալի Բենեթը ՌԴ, Սիրիա և մարդու իրավունքներ․ Սպիտակ տանը հ... Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարևոր են, մենք... Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետին... Ճապոնիայում Pfizer-ի 2-րդ ներարկումից հետո 7 ... Անհրաժեշտ է հիվանդանոցները խոշորացնել․ ստեղծե... 28 մլն դոլար. Blue Origin-ն աճուրդում վաճառել... «Դա թերևս միակ բանն է, որի շուրջ համաձայն եմ ... Իսրայելի ապագա վարչապետը սխալ է անվանել Իրանի... Բաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լո... Փորձագետները հաշվել են թագուհի Ելիզավետա II-ի... Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ու... Արարատի մարզ. Մասիս. Նիկոլ Փաշինյան (Տեսանյու... Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրո... Հանցագործներն ԱՄՆ-ից գողացել են 400 միլիարդ դ... Կորոնավիրուսի ընդհանուր նախանշանները ժամանակի... Պոմպակայանը կհոսանքազրկվի. 8 ժամով ջուր չի լի... New Shepard տիեզերանավով ենթաուղեծրային թռիչք... Իտալացի ինժեներների թիմը 3D-տպիչի օգնությամբ ... Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերա... Մենք պետք է պատժենք ոչ թե մուրճով, այդ մեթոդն... Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել ... Մենք պատրաստ ենք վերադարձնել Հայաստանին Անդրկ... Բայդենի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կբարձր... Նիկոլն ու Աննան ոչ միայն չեն ընդունում իրենց ... Հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ ի... Իսկ միգուցե՞ Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է ... Հինգ տարածված «միֆ» քաղցկեղի մասին, որոնց ժամ... Եվրո-2020․ Նիդերլանդների հավաքականը մեկնարկեց... ԱՄՆ-ում դեռահասը սպանել է 4-ամյա երեխային Իսրայելի ապագա վարչապետը սխալ է անվանել Իրանի... Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը «Ոգևորված ձայնով ասում էր՝ մամ, մենք հաղթելու... ԵՎՐՈ-2020. Ավստրիան հաղթանակ կորզեց մրցաշարի ... Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին, կոչ եմ անու... Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի զրույցը կ... Ղժղժանը սխալ գործիք է ընտրել, նա ձեռքին պետք ... Եկեք հունիսի 21-ից մտածենք համախմբման մասին, ... Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իրեն ապշեցրել է սպիտա... Կրակոցներ Արարատի մարզում. օրենքով գողի գերեզ... Գերիների վերադարձի նոր գործընթաց է սկսվել. Փա... «Պատիվ ունեմ» դաշինքը քաղաքացիների հետ առաջին... «Ոչ մի երաշխիք չկա, որ ես կկարողանամ փոխել մա... Ոտից գլուխ երևում ա, որ տղայա. չարենցավանցի կ... ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշ... Արջը ասում ա նապաստակին` խի՞ գլխարկ չես դրել.... «Ինչո՞ւ մինչ օրս գերիներին չեն վերադարձրել. ո... «G7-ի երկրները հակակորոնավիրուսային պատվաստան... Խոշոր ավտովթար Երևանում, Mazda-ն CPS բենզալցա... ԳԴՀ կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը սատարում է... Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները Անհրաժեշտ է դադարեցնել հանրային տիրույթում փո... «Նիկոլ, դավաճան...»,-Փաշինյանի երթը Շենգավիթո... Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի սկանդալայ... Վեդու բժշկական կենտրոնի պաշտոնական էջով իրակա... Ռոբերտ Քոչարյան. Ընտրատեղամասերում գիշերային ... Վաղուց անցել են օրերը, երբ երկրների փոքր խում... Փաշինյանի երթի ժամանակ դիպուկահարներն անհանգի... Ովքեր են պոկում «Հայաստան» դաշինքի պաստառները... Նիկոլը պարտված է ուղիղ այնպես, ինչպես նա պարտ... «Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ»... Մեր տղաներից մեկի մոտ էլ նռնակ է եղել, կալցոն... Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ է հարգու... Պայթյուն Չինաստանում. կան բազմաթիվ զոհեր ու վ... Սերժ Սարգսյանն Գեղարքունիքում հանդիպումների ա... Շվեյցարիան կարող է արգելել թունաքիմիկատների օ... Բայդենը մոլորվել էր G7-ի գագաթնաժողովի ժամանա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan